զհետ առնն Իսրայէլացւոյ 'ի հնոցն* և խոցեաց զերկոսին զայրն Իսրայէլացի, և զկինն ընդ արգանդ իւր և դադարեաց հարուածն յորդւոցն Իսրայէլի** ...Ել խոսեցաւ Տէր ընդ Մովսիսի և ասէ. Փենէէս որդի Եղիազարու, որդւոյ Ահարոնի քահանայի ցածոյց զսրտմտութիւն իմ յորդւոցըն Իսրայէլի... ահա ես տաց նմա ուխտ խաղաղութեան. և եղիցի նմա և զաւակի նորա յետ նորա ուխտ քահանայութեան յաւիտենական, փոխանակ զի քինախնդիր եղև Աստուծոյ իւրում և քաւեաց վասն որդւոցն Իսրայէլի։ Եւ անուն առն Իսրայէլացւոյ հարելոյ, որ հարաւ ընդ կնոջն Մադիանացւոյ, Զամբրի... և անուն կնոջն Մադիանացւոյ հարելոյ Քաղբի»։ Թիւք, Գլ. ԻԵ, հ. 6—8, և 10—15։ «Ապա եկաց 'ի մէջ Փենէէս, քաւեաց և արգելավ մահ. համարեցաւ նմա յարդարութիւն ազգէ յազգ մինչև յաւիտեան». Սաղմ. ՃԵ, համ. 30։
§ 43. «Ել բանակեցաւ Իսրայէլ 'ի Սատտիմ և պղծեցաւ պոռնկել ընդ դստերսն Մովաբու: Եւ կոչեցին գնոսա 'ի զոհս կռոց իւրեանց, և եկե՛ր ժողովուրդն ի զոհից նոցա։ Եւ նուիրեցաւ Իսրայէլ Բէլփեգովրայ. և բարկացաւ սրտմտութեամբ Տէր 'ի վերայ Իսրայէլի... Եւ ասէ Մովսէս ցցեղսն Իսրայէլի. կոտորեցէ՛ք իւրաքանչիւր զընտանի իւր զնուիրեալ Բէլփեգովրայ... Եւ եղեն մեռեալքն 'ի հարուածոցն յայնցանէ քսա՛ն և չորք հազարք». Թիւք, Գլ. ԻԵ, համ. 1—3, 5 և 9։ «Ել մի՛ պոռնկիցուք որպէս ոմանք պոռնկեցան 'ի նոցանէ և անկան 'ի միում աւուր քսան և չորք հազարք». Թուղթ Պաւղ, առ Կորնթ. Առաջ. Գլ. Ժ, համ. 8։ «Պղծեցան նոքա 'ի Բէլփեգովը... բարկացուցին զնա 'ի գործս իւրեանց, յաճախեաց 'ի վերայ նոցա բեկումն». Սաղմ. ՃԵ, համ. 28—29։
- Բառական թարգմանություն է հունականից, ուր կարդում ենք kaujo մինչդեռ հրեական բնագրում ПЕE պարզապես սենյակ է նշանակում և ոչ հնոց, և Զամբրին Քաղրու հետ ու՞ր էր մտնում հնոցը, հայտնի է թե իր սենյակը կերթար, ինչպես և ասում է Եբրայական բնագիրը։ Հայկազ. բառարանն էլ, հնոց բառի տակը, ճարը կրտըրված հիշում է «ըստ այլոց պոռնկանոց». ցանկալի էր իմանալ ո՞յք են այդ այլքը, որ հնոցը պոռնկանոց են հասկանում. և քանի՜ արժեք ունի այդ տեսակ քաչկոտուք մեկնությունը։
Մենք վեճ շոլնինք, գուցե եղել են մարդիկ, որ հնոց բառը տեղում արդարացնելու համար ստիպվել են այդպես կարկտել աններելի ուշաբարձությամբ. որովհետև եթե։իսրայելյան բանակում մի պոռնիկ մարդ կամ մի բոզ հայտնվեր, իսկույն քարկոծում էին նորան առանց խնայելու, էլ ինչպես ուրեմն կարող էր հատուկ բոզանոց լինել բանակի մեջ, եթե բոզ և պոռնիկ չկար։ Բայց, աբեղայից ի՛նչ հարցնես լոգիկա։ Սակայն Հայկազնյան բառարանը պարտական էր անունով հիշել հնոցը պոռնկանոց հասկացողքը. որովհետև այժմ առանց վկայության էլ հավատ չկա¡։
- Հետևյալ, § 43 դ Հողվածում, հիշված հարվածի վրա է ակնարկում։