Այս էջը սրբագրված է

§ 44. Դավթի որդու Ամոնի անզգամության վրա է ակնարկում իր քրոջ Թամարի հետ։ Բայց որ ասում է «վասն անհանճար խօսիցն», մենք հասկանում ենք այդ Հովնադաբի տված խորհուրդը: Մենք չենք արտագրում այդ անցքի պատմությունը, նախ որ երկար է, երկրորդ, որ շատ պիղծ բան։ Կամեցողը թող կարդա, Երկր. Թագ. Գլ. ԺԳ, համ. 1—22, 27—29 և 32։

§ 45. «Եւ հաճոյ եղև Ենովք Աստուծոյ. և ոչ ուրէք գտանէր, զի փոխեաց զնա Աստուած». Ծնունդք, Գլ. Ե, համ. 24։

§ 46. «Եւ օրհնեաց Աստուած զՆոյ և զորդիս նորա. և ասէ ցնոսա, աճեցէք և բազմացարուք և լցէք զերկիր և տիրեցէք դմա». Ծնունդք, Գլ, Թ, համ. 1:

§ 47. «Եւ ահա կառք հրեղէնք և երիվարք հրեղէնք… և վերացալ Եղիա շարժմամբ յերկինս». Չորրորդ Թագ. Գլ. Բ, համ. 11, Այստեղ հայտնում ենք ընթերցողին, որ Թղթի բնագրում ասած էր. «իսկ զարմանալին զառնէն զԵղիսայէ» և այլն․ մենք եղիաս կարդալով թարգմանեցինք, որովհետև Եղիսէն, Եղիայի սքանչելի ճանապարհորդությունից հետո, երկար ժամանակ դետնի երեսին ապրելով, այստեղ էլ վախճանեցավ։ Տե′ս Չորր. Թագ. Գլ. ԺԳ, համ. 20։

§ 48. «Ամենայն որ հայի ’ի կի′ն մարդ առ ’ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա ’ի սրտի խրում». Մատթ. Գլ. Ե, համ. 28։

§ 49. Պավղոսր ինքն է վկայում. «Եթէ զփորձ ինչ խնդրէք զՔրիստոսի, որ ինևս ընդ ձեզ խօսի». Թ. Պաւղ. առ Կորնթ. Երկր. Գլ. ԺԳ, համ. 3։

§ 50. «Այսուհետև աշխատ ոք զիս մի արասցէ. զի ես զչարչարանո Քրիստոսի ’ի մարմնի իմում կրեմ». Թ. Պաւղ. առ Գաղատ. Գլ. Զ, համ. 17։ «Լնում զպակասութիւն նեղութեանցն ’ի մարմնի իմում». Թ. Պաւղ. առ Կողոս. Գլ. Ա, համ. 24։ Ամենայն Հայոց եկեղեցին մեր բազմերախտ Հորն է երգում. «Խոստովանօղ Քրիստոսի ճշմարիտ վկայ, բազմաչարչար նահատակ Տէր Գրիգորիոս. զպակասութիւն չարչարանաց Տեսան ի մարմընի քում կրեցեր» (Շարական)։

§ 51. Բնագրում ասած էր. « Քանզի ընդ գիտնոյ Օրինաց են խօսքս». (եր. 46)։ Պավղոսիցն է փոխ առնում այս ձևը. «Զի Ընդ գիտունս օրինաց խօսիմ». Թ. Պավղ. առ Հռովմ. Գլ. է, համ. 1։

§ 52. Բնագրում ասած էր. «Այլ սակաւ բանիւք զոր յերկրորդումն թղթին գրէ 'ի Կորնթացւոցն», և այլն։ Ինչպես ընթերցողը արդեն տեսավ, մենք գրել ենք «առաջին թղթում», որովհետև յերկրորդումն խոսքը Փարպեցու խոսքը չէր, այլ օրինակող գրիչների աղճատանք, պատճառ մեջ