Այս էջը սրբագրված է

ցանիցեմք յետ ընդունելութեան գիտութեան ճշմարտութեանն՝ այնուհետև ոչ ևս պիտոյ է վասն մեղաց պատարագ, այլ ահեղ ակնկալութիւն դատաստանին, և նախանձ հրոյն որ ուտիցէ զհակառակորդսն». Թուղթ Պաւղ. առ Եբր. Գլ. Ժ, համ․ 26—27։ Անթողլի է համարում այս մեղքը, ապա ուրեմն Հոգվույն Սրբո հայհոյություն է ճանաչում, որովհետև մնացած մյուս բոլոր մեղքերը անթողլի չեն։ Եվ այս հայտնի է, որովհետև ինքը Քրիստոսն էլ ասում է։

§ 57. Քրիստոսի ասած հիմար և իմաստուն կույսերի առակի վրա է ակնարկում։ Կարդացողը կարո՛ղ է տեսնել այդ առակը Մատթ. Գլ. ԻԵ, համ. 1 — 12։

§ 58. Սաղմոսիցն է փոխ առնում այս ձևը. «Սուրք նոցա մտցէն ՝ի սիրտս նոցա և աղեղունք նոցա փշրեսցին». Սաղմ. ԼԶ, համ. 15։

§ 59. Այստեղ բնագրում այսպես էր ասած. «Յաղագս որոյ և զայլսըս ամենայն և զորս առ նոսա արանցն ծառայք նորա», և այլն. (եր. 48): Մենք, ինչպես կարո՛ղ է տեսնել ընթերցողը, թեև թարգմանել ենք գրեթե բառ առ բառ, բայց խոստովանում ենք, որ մի փոքր մութ է երևում մեզ այս ասացվածը, պատճառ, չէ հասկացվում, թե որ ասում է, «ծառայք նորա», ո՛վ է այս նան, կամ որի՞ ծառայքն են որ ունին։ Վերը շատ սրբերի անուն տալով հետո հիշում է և մեր ս. Լուսավորչին, արդյոք նորա ծառայքը պիտի հասկանալ, կամ թե նորաի տեղ պետք է նոցա՞ կարդալ և բոլոր հիշված սրբերին վերաբերել, մենք հանձնառու չենք ասել, մանավանդ որ պարզապես չենք հասկանում և չգիտենք։ Այս պատճառով էլ բնագիրը պահեցինք այստեղ, որ ընթերցողը տեսնե։

§ 60. Պարտականություն ենք համարում պահել այստեղ այդ հոյակապ առածի բնագիրը. «Ըստ խոզի հարսնացելոյ կոյաջուր բաղանիք». (եր. 49)։ Թեպետ և սովորաբար չեն թարգմանում այսպիսի առածները, մանավանդ որ շատ անգամ և չէ թարգմանվում, կամ համը կորցնում է, բայց մենք մեր ընթերցողներին մոտավորապես գաղափար տալու համար թարգմանեցինք, այնպես, ինչպես տեսնում է ընթերցողը։

§ 61. Բնագիրը այսպես է տպած. «Մի արդարև պատմեսցի այս գէթ ըստ բանի ողբոյն և մի՛ լուիցէ ՝ի դրունսս Ասկաղովնի». (եր. 49)։ Գէթ բառի տակ պ. էմինը այսպես է ծանոթաբանում. «Ցերկոսին յօրինակսն գրեալ տեսանի ’ի գէթ»: Ինչպես ընթերցողը տեսնում է, մենք օգուտ չենք քաղել պ. էմինի սրբագրությունից, և պատճառը այս է, թե ո՛րքան պ. էմինը իրավունք ունի գէթ շաղկապի վրայից նախդիրը հալածելու, որպես գրչի սխալ, նո՛ւյնքան իրավունք ունի ամեն մարդ հատուկ անուն