Այս էջը սրբագրված է

Հին լեզվի մեջ այս նա, նույն և այն դերանունների տարբեր գործածությունը, որ շատ դյուրություն է տալիս բանի պարզ հասկացողությանը, ձախողակի, շփոթվել է նոր լեզվի մեջ։ Առանց նորան էլ մեր մեջ դերանունները սեռ չունենալով ծանրացնում են բանը. բայց երբ այդ դերանուններից էլ լոկ մի հատը միայն գործ են դնում, այն ժամանակ ստիպվում ենք շատ տեղ բուն անունը կրկնել, որպեսզի գաղափարքը չշփոթվեն։

Արարատյան բարբառում, որի կատարյալ և գեղեցիկ գաղափարը, մոտավորապես, տալիս է մեր Հյուսիսափայլը, նույն և այն դերանունները չեն գործածվում հոլովված: Մնացել են միայն ուղղականքը, իսկ մյուս հոլովները առնվում են նաից։ Սորա հակառակ Կոնստանդնուպոլսի բարբառում, նա և նույն դերանունները ուղղականում միայն և անխտիր ամեն բանի տեղ գործ ածվելով չունին մյուս հոլովները։ Սոցա պակասը լցնում են այն ի հոլովները։ Մեզ թվում է թե այս բանի մասին պետք էր հոգ տանել. պատճառ, մե՛րն էլ նոցա՛նն էլ գովելի բան չէ։ Այս բաների մանրամասն քննությունը պետք է պահանջել գալոց քերականությունից նոր լեզվի։

§ 70. Բնագրում, Սևուկ անունի տակ, պ. էմինը ծանոթաբանում է այսպես. «Արդեօք անուն տեղւո՞յ է Սևուկս այս, եթէ մարդոյ. ինձ կարծի եթէ յատուկ անուն մարդոյ պիտի լինել, և գուցէ նոյն իսկ իշխանին Անձևացեաց, զորի ի Պատմութեան իւրում յիշատակէ Ղազար յերկուս դէպս՝ կոչելով գնա իշխան Անձևացեաց Սևուկ (Պատմ. Ղազարայ, եր. 221— 22)։ Գուցէ ի դրախտին Սևկոյ իշխանիս այսորիկ էր, որ յանձնեաց Վահան Ղազարայ զվերակացութիւն Կաթուղիկէ եկեղեցւոյ ի Նոր քաղաքի» (եր. 51)։

Մեզ թվում է, որ թե ուշադրությամբ կարդար պ. էմինը Փարպեցու Պատմության 221 — 22 երեսները, որ ինքն է հիշում, ապա հազիվ թև թույլ կտար այս ենթադրությունը։ Փարպեցու Պատմության մեջ հիշված Սևուկը մի ուրացյալ և չի՛ք մարդ էր, որ զորքով և զենքով 482 թվականի գարնան հարձակվեցավ երկու ուրիշ ուխտապահ և հավատարիմ նախարարների վրա, երբ սոքա Վահանի այն նեղ ժամանակը գնում էին նորան Պարսից ընդդեմ օգնելու։ Թ՛ող խոսի ինքը Փարպեցին. Եւ լուեալ զայս պատգամ չորեցունց գաւտռաց նախարարացն (Վահանն էր ուղարկել այս պատգամը Աըծրունյաց, Անձևացյաց, Մոկաց և Ռշտունյաց իշխաններին) կէսքն փափաքեալք աջոյ կողմանն գրո՛հ տուեալ ընթանային ի հօտ ոչ՛խարացն ժամանել, և այլք ընդ դասակս այծեաց ձախակողմեան հաղորդեալք գնային անդարձութեամբ ի խաւարն արտաքին: Ոմն յԱնձաւացի