կարելի՞ բան է, որ համակրություն ունենա դեպի Հարավային Ամերիկան, ուրախանա նորա հաղթութեններով և տրտմի, երբ հաղթահարված էր ստրկություն քարոզողը, մարդը իբրև անասուն գործածողը։
«Այո՛, այո՛, այդ ազատ Անգլիան։ Բայց այս չէ բխում կառավարության հաճույքից. նա ստիպված է...»
Ամերիկան պատերազմ ունի յուր մեջ, չէ կարող բամբակ տալ Անգլիային, նորա բամբակեղեն ապրանքի գործարանքը փակվում են, զործարանատերքը սնանկանում և անգործ մնացած բյուրավոր գործավորքը օրական հացի կարոտ և վերջին հուսահատության մեջ։ Այսքան վնաս հառաջացավ միմիայն պատերազմի պատճառով, ժամանակավորապես բամբակ չգալուց, ապա եթե Հարավային Ամերիկայի միջից ստրկությունը վերնա և բամբակի, և այլ բուսականների մշակությունը ընկնի, այն ժամանակ ի՞նչ պիտի լինին անգլիական գործարանների և գործավորների վիճակը։ Իրավո՞ւնք է այս, կամ ստրկությունը վերնալով, հիրավի պիտի ընկնին այդ մշակությո՞ւնքը, ինչպես կամին հավատացնել հարավայինք, այդտեղ չէ մեր խնդիրը։ Ներկա պատերազմ ի այսօրվա հետևանքը, մեք ընդունում ենք որպես իրողություն։
Մեր աչքի առջև են բյուրավոր անգործ գործավորք, որ տանջվում են սովից և վերջին ճիգն են թափում, պատերազմելով մի ծայրացյալ աղքատության հետ։
Երևակայեցե՛ք բյուրավոր ընտանիք, որոնց մի անդամը գործելով մի գործարանի մեջ և ստանալով շաբաթը մի քանի շիլլինգ, ապրում էին որպես և իցե. այժմ այն գործավորը դարձած յուր չքավոր ընտանյաց մեջ չէ կարող և այն մի քանի շիլլինգը ճարել ընտանիքը ապրեցնելու համար։
Անգլիո մեջ որևիցե մի ձեռագործի ընկնելու կամ ընթացքից զրկվելու հետ կապակից է բյուրավոր անհատների թշվառությունը։ Մի տեսակ ժապավեն, որ առաջ գործածական էր, դուրս ընկավ սովորութենից և ժողովուրդը դադարեցավ գնելուց. սորանից ավելի ինչ հասարակ բան կարող է լինել։ Բայց եկեք նայի՛նք այս հասարակ բանի հետևանքին: Հազարավոր խանութներ, հարյուրավոր գործարանք և բյուրավոր գործավորք մնացին դարձյալ անգործ, անհաց, անտուն և անտեր։
Բողոք բողոքի քամակից, որի՞ ընդդեմ, ո՛վ ինչ կարող է առնել։ Ժողովքներով վճռվեցավ, որ յուրաքանչյուր պատվավոր կին հոժարակամ գնե այդ ժապավենից մի քանի գազ, ամենևին պիտակաբար, միմիայն թշվառ գործավորներին օգնելու խորհրդով։ Ստորագրությունք բացվեցան, այո՛, և շատ գումար հավաքվեցավ, բայց այդ շատը, համեմատելով