Այս էջը սրբագրված է

զինվորվելով, անոր հողը մշակելով, անոր սոսկալի հարկերը վճարելով, իրենց պարտքերը կկատարեին նե ալ՝ կանացի սեռն ալ հարկ մը կվճարեր անոր և արդի հասկացողությամբ խիստ դժվարալուր և անտանելի հարկ մը: Այս հարկը այն խավար ատենները երկար միջոց բնորեն վճարվեցավ նե ալ ետքը ժամանակի դատապարտության ներքև իյնալով դրամական հարկի դարձավ, որուն անունը մինչև այս օրս (Եյուս բրիմաք նոքդիս) ըսելով պատմության մեջ ալ կհիշվի: Հարսնացուին հայրը, մինչև որ այս հարկը դրամով չվճարեր նե՝ իշխանը հրաման չէր ըներ պսակելու անոր աղջիկը, որ ինչպես ըսինք, դրամական հարկի դառնալեն առաջ պարտական էր ինքը բնորեն վճարել... Կըսվի թե Խորեն վարդապետը՝ իր արքեոլոժիք (հնախոսական) դասերուն մեկուն մեջ այս հարկին բնորեն վճարմանը հարակից եղած պարագաները խիստ ազդու, կենդանի և շոշափելի կերպով նկարագրեր է, բայց մեզի մութ է. մենք լսողաց ենք, ուստի և զանց կընենք անի:

Մեր Այվազովսքին հայերու մեջ այս հարկը դրամական կերպարանքով նորոգեր էր սա տարբերությամբ միայն, որ փեսացուն վճարե փոխանակ հին, հարսնացուին. և ասի՝ ավելի պատշաճավոր կերևար անոր, նախ որ «այր է գլուխ կնոջ, որպես և Քրիստոս գլուխ է եկեղեցւոյ». երկրորդ, ըստ որում վարդապետ մը չկրնար իգական սեռի հետ պաշտոնական հարաբերություն ունենալ, «զի նմա աշխարհ ՝ի խաչ ելեալ է և նա աշխարհի». անի, ինչպես բարակ անգղիացիք կըսեն՝ (օնլի ֆոր ճենդլմեն :

Ամենքը գիտեն, որ հայերու մեջ պսակեն առաջ նշանտուք ալ կըլլա• մեր վարդապետն Արիստոտելին հետևելով տրամաբանության մեջ տասը սեռ (քաթեկոռի) կընդունի նե, ալ անով ալ գոհ չըլլալով՝ անկե դուրս շատ ուրիշ սեռեր ալ գտերե. ուստի նշանտուքն ալ այն նոր սեռերուն մեկուն տակը կիյնար: Մեկը չէր կրնար նշանվիլ, մինչև որ հրաման չառներ. ըսել է որ՝ մինչև որ հարկը չվճարեր ըստ վերոհիշյալ սակի:

Ննջեցյալի մը կիրամուտքը (կիրակամուտ, այսինքն յոթնօրյա կարգը) նույնպես առանձին հրամանի կկարոտեր, ըսել է թե չէր կրնար կատարվեր, մինչև որ անոր ալ բաճը չվճարվեր: «Ստակ չունի՞ս մի, մեռելիդ ալ կիրամուտք պետք չէ. աղքատին մեռելը առանց կիրամուտքի ալ շատ աղեկ կրնա պառկիլ. բայց թե որ ունիս ու չտալիք կընես նե, գիտցած ըլլաս որ առանց կիրամուտքի մեռելը ուղղակի հոն կերթա, «ուր որդն ոչ մեռանի և հուրն ոչ շիջանի»: Անդին աղքատ մը աղի արտսուք թափելով «խիղճս կտանջե կոր, կըսե, ընտո՞ր հորս կիրամուտքը չկատարեմ»: Ուրիշ աղքատ մը «մայրս, կըսե, այնչափ երախտիք ունի վրաս,