Այս էջը սրբագրված է

երեսը չտեսած՝ 1858-ին Խալիպյանցը անոր ղրկեր է եղեր։ Այս վերջին գումարը հարկավ գավազանապտուղ մը ըլլալու է, ինչու որ անոր նշանակությունը մարդ մը չգիտեր, բայը և այնպես ասի իրողություն է, քանի որ բորսայի պյուռոյին մեջ նշանակված է... հին գումարները սա Մատթեոս սրբազանի (Այվազովսքիի նախորդը) օրով (1846—1857) Նախիջևանի եկեղեցյաց մեջ գոյացած մայր գումարը, որ անողոքելի և անստգտանելի ճշտությամբ դրեր է անի Օդեսայի դրամանոցին մեջ՝ հօգուտ եկեղեցյաց և ապագա մայր դպրոցին շահով բանալու համար: Այլև նույն սրբազանին մասնավոր մարգոց ձեռք անցուցած դրամները, որոնց ապահովության համար կրկնապատիկ և եռապատիկ արժողությամբ անշարժ կալվածներ գրավի առեր էր հանուն եկեղեցյաց և ասոնց ամենուն թուղթերը վիճակեն ելնելու ատեն նախարարության հրամայելովը Այվազովսքիին տվեր էր, անկե այս ամենը ստանալուն համար ձեռագիր մը առնելով:

Չըսենք Խրըմի եկեղեցյաց ստակները, որ Տեովլեթյանց ազնվական Թորոս աղայի ձեռքը կգտնվեր, չըսենք Պեսարապիայի եկեղեցյաց ստակները, որ Անուշյան Կարապետ աղային քովը կգտնվեր՝ Ավետյան Աստվածատուր աղայի մեռնելեն ետքը: Չըսենք Քիշնոֆի մեջ հանգուցյալ Ներսես կաթողիկոսի ջանքով և աշխատությամբ եկեղեցական լայնածոց շինությանց արդյունքը, որոնց տարեկան եկամուտը քանի մը հազար քարպովանցի կելնե: Չըսենք Խրըմի վանքի անտառին արդյունքը կամ նույն վանքի Օրպազարին մոտերը ունեցած Օտեխայղաճ ըսված հողին արդյունքը, և այլն, և այլն, ո՛ր մեկը ըսենք, ասոնց ամենուն ցուցակը մեր քովը չէ յա՛: Ահա այս ըսածներունս ու չըսածներուս պարզ կտեսնվի, թե ի՜նչ սոսկալի գումարներ (մեր ազգի արդի վիճակին համեմատությամբ կըսենք) անցան Այվազովսքիի ձեռքը։ Միմիայն տարեկան մուտքը ի բաց առյալ իր արքունի ռոճիկը, ի բաց առյալ մայր գումարները, ի բաց առյալ վերը հիշված այգիներուն արդյունքը, ի բաց առյալ մայր գումարներուն տոկոսիքը, 10.000 քարպովանցեն ավելի՜ էր։

Ասոնք որ կույր կուսակցությամբ մը ըսեմ, թե անգիտությամբ, վասն զի շիտակը զրուցելով դժվարնիս կուգայ զեվզեկությամբ ըսելու։ Ասկե քանի մը տարի առաջ՝ զԱյվազովսքին պաշտպանելու կճգնեին, պետք է որ այսօր պատասխան տան՝ թե ի՞նչ եղան աս քանի մը հարյուր հազար քարպովանցները, իրենց շահերով ու տարեկան եկամուտներով. ինչպե՞ս կլլվեցան և ինչպե՞ս եղավ որ եկեղեցիները և անոնց վարձկան առաջնորդը այս օրվան օրս բացը ելան։ Այվազովսքիի ներքին գործոց տեղեկություն չունեցողը կրնա թերևս