աղքատ և սոված բազմության հետ, շատ աննշան էր և չնչին. թերևս եթե հնար լիներ յուրաքանչյուրին տալ ոչ միայն մի քանի շիլլինգ, այլ տասնավոր լիբրեներ, այսուամենայնիվ, փրկություն չէր։
Ծառի տերևի վերա ջուր թափելը արմատի չորության չէ օգնում. տերևքը ստանում են մի րոպեական զովություն և այս չափ միայն։
Այսպես և այն խեղճ գործավորքը, իբրև շնորհք, ստանալով մի քանի շիլլինգ մի անգամ, մինչդեռ հացը և ապրուստը հարկավոր է ամեն անգամ։
Ֆրանսիայի մեջ, Լիոն քաղաքում, նույնպես փակվեցան մի քանի գործարանք. գործավորներին հանդիպեցավ գրեթե նույն ճակատագիրը, ինչ որ Լոնդոնում. ամենայն տեղ ստորագրություն ստորագրության քամակից, այդ աղքատներուն օգնելու համար. նույնիսկ Գառիբալդին առաջարկեց Իտալիո մեջ մի հանգանակություն։
Այս տեսակ աղքատություն, որ ուրիշ աշխարհի մեջ թերևս այնքան զարմանալի չէ, բաների վերա վեր ի վերո նայողների և միայն արտաքին կեղևը քննողների համար, իսկ Անգլիո և Ֆրանսիո մեջ զարմանալի: Բայց ով սովորել է խնդիրը քննել, քրքրելով նորա բոլոր ծնուցիչ պատճառքը, նա տեսնում է, որ միմիայն Անգլիո մեջ և ըստ մասին Ֆրանսիո մեջ կարելի է այդպիսի աղքատություն։
«Անգլիան հարուստ է, ոչինչ տերություն այնքան արծաթ և ոսկի չունի, ամենին փոխ է տալիս, ինքը բնավ նեղություն չունի, և այլն, և այլն»։ Հազարավոր գովեստներ, բյուրավոր երանիներ լսած ենք հարյուրավոր անգամ. նույնը գրեթե և Ֆրանսիո վերաբերությամբ։ Բայց հարկավոր է իմանալ, որ տերությունքը ազգ չեն, և տերությանց շահը, ազգի շահի հետ բնավ վերաբերություն չունի, քանի որ տերությանց կազմությունը այնպես է, ինչպես որ կան այսօր։
Թե ի՛նչ է տերությունը, այդ մասին մի ուրիշ ժամանակ. առայժմ այսչափ միայն, որ անգլիական ազգը ամեն ազգից աղքատ է և ամեն ազգից ավելի վտանգի ենթակա։
— Ի՞նչպես, — կհարցնեն մեզ ընթերցողքը։ «Շատ հասարակ կերպով», կպատասխանենք մեք։ «Ազգ ասելով պիտի իմանալ հասարակ ժողովուրդը և ո՛չ նորա միջից, նորա քրտինքով և նորա արյունով հառաջացած մի քանի մեծատունք։ Բրիտանիո, Իռլանդիո և Սկովտիո մեջ գտնվում է 29,307,199 հոգի բնակիչ, որոնց մեջ հարյուր հիսունի չէ հասնում հին ազնվական, այսպես անվանված, անգլո-սաքսական տուների թիվը, միլիոնավոր չեն վաճառական տուների թիվը. ասել է թե այն միլիոնները բաղկացնողը է հասարակ ժողովուրդը, ուրեմն և ազգի թե