Այս էջը սրբագրված է


ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Նոր հասավ մեր ձեռքը 1862 ին Վենետիկ, Մխիթարյանց ձեռքով տպված Վարդան վարդապետի ժամանակագրությունը «Հավաքումն պատմութեան» մակագրով։

Հրատարակելով այդ միջնադարյան գործը Մխիթարյանք գրել են հառաջաբանը և թե՛ ծանոթությունքը, որ եռում են աստվածաբանական, աստղաբաշխական, հնագիտական, դրամագիտական և այլ տեսակ տեսակ տեղեկություններով։ Հավելացուր սոցա վերա և եվրոպական բացագանչական նշանը [!] որ ամեն տեղ տնկած է, ուր որ բնագրում խոսք է լինում հայոց եկեղեցու ուղղափառության, կամ քաղկեդոնյան ժողովի չուղղափառության մասին։ Առհասարակ, անանուն Մխիթարյանը Թե՛ հառաջաբանի և Թե՛ ծանոթությանց մեջ յուր բոլոր ուժը և զորությունը կեդրոնացնում է քաղկեդոնյան ժողովի վերա. վաղուց արդեն մոռացված աբեղայական խոսքեր վերստին նորոգելով, փորձ է փորձում այդ ժողովը մեզ քարոզելու։

Թե՛ հառաջաբանի և թե՛ ծանոթությանց մանրամասն պատասխանը մենք թողնում ենք որ տա մեր արգո հայրենակից Թոռնակ Կըկռիկյանը, որովհետև նա լա՛վ գիտե, թե ինչ արժեք ունին այդ բաները և թե ի՛նչպես պետք էր պատասխան տալ, երբ Մխիթարյանը չէ ամաչում ասել թե մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ևս քաղկեդոնական էր։ Ո'վ որ «Ընծայի ընդունելությունը>» կարդաց և, մի քանի ժամանակ զվարճանալով նորա սրամիտ և ծիծաղաշարժ տողերից, կարծեց, թե այդ էր լոկ այդ փոքրիկ գրքի խորհուրդը, ապա ուրեմն այնպիսին շատ սխալվեցավ։ Այդ փոքրիկ, բայց աջողակ աշխատությունը խթեց մի փոքր անզգաստ մարգերի կողքը և ստիպեց լռել։ Եվ արդարև այն օրից սկսած մինչև շատ մոտ ժամանակներս այդ տեսակ մարդիկը փակել էին յուրյանց բերանը, բայց