Այս էջը սրբագրված չէ

Թող եկեղեցիքը կենան յուրնանց համար ,իսկ հայոց ազգի եկեղեցին մեր համար;

Խորտակված ազգորթյան տեղը բռնում է կրոնը․ստո՛ւյգ է, լեզուն ևս կա, բայց շատ 
տեղ մոռացված․ մինչդեռ կրոնը ամեն տեղ անմոռաց;
Եվ որովհետև ազգության հայտարարը դարձել է եկեղեցին, ապա ուրեմն նորա վերա 
ձեռք բարձրանողը ձեռք է բարձրացնում ազգի վրա;Այս ոչմի դիպվածում ներելի 
չլինելով, ամեն կողմից ևս դատապարտելի ևմանավանդ երբ յուրնանց անձը 
լուսավորյալ մարդերի սհարքում կարծող Մխիթարյանք մի կռվածաղիկ ժողովի 
պատճառով դանակ են սրում, որ ազգի վերջին շնչի պահապան աղոթքը ևս խորտակեն ;
Այս ասելով ոչ նթե երկյուղ ունենք, թե նոքա պիտի կարողանային գլուխ բերել
այդ բանը,այլ որպեսսզի հանցանքի ծանրությունը հասկացնենք;Եվ ծանր թող լինի
Մխիթարյանց լսել, եթե ասենք աշխարհի առաջև, թե այդ ստրկության որդեգիրների 
սիրտընաև մի կորեկի չափով չէ ցավում ազգի վերա․ և ինչ որ դրսևանց ցույց են 
տալիս, այդ բոլորը Վենետիկյան կարնատվալից և սուրբ Մարկոսյան դիմակախաղից 
սովորած  դիմայլակությունք են; Եթե այդպես չէ, ուրեմն Մխիթարյանք առիթ ունեին 
տակավին ուսանելու եվրոպական տարրական դպրոցներում, թե ինչ ասել է ազգ, կամ 
ազգոթյուն և թե ինչպես կամ ինչ պայմաններով մեռանում է ազգը, կամ ինչպես 
դառձյալ կանգնում է մեռածը; կրոնական ուսումը թողնում ենք, որովհոտև ուր ազատ 
չէ փիլիսոփայությունը այնտեղ ոչ միայ կրոնական ուսում չկա, այլ և բուն 
ուղղահավատ քարոզված կրոնը ևս լոկ ստվեր է և վնասակար ստվեր, ըստ վորում 
կապում և կաշկանդում է մարդկային բանականությունը; Ազատ և վերհամբարձ 
ըմբռնողությունը կրոնի իսկության, կրոնի փիլիսոփայության, անհնար է, առանց 
տիեզերական ճշգրիտ կրթության և դաստիրակության; Իսկ այն մարդը որ կարոտ է 
տակավին տարրական դպրոցների նստարանին, հայտնի է թե նորա համար չէ
համալսարանի ամբիոնը; 
   Այս երկու ստորագրություններից որը կամին թող առնուն Մխիթարյանք, բայց 
  սոցանին մինը (եթե ոչ )