Այս էջը սրբագրված է

կոչում ոստիկանին։ Հայտնի է թե Վարդանը օգուտ քաղած կը լիներ Հովհաննես կաթողիկոսի Պատմութիւնից:

Մեր փոքրիկ հատվածը վերջացնելու գալով չենք կարող առանց ուշադրության թողուլ—ի մեծ գայթակղություն պարոն Չամուռճյանին կ Ընկ.—որ Մխիթարյանք մերժում են այժմ յուրյանց Միարարների (unitor) ձեռքով արվեստակած Դաշանց թուղթը, այն որ հիսներորդ թվականներում արժ. Կարապետ Շահնազարյանց վարդապետի մերժելուն համար քիչ էր մնացել որ Միջնադարյանք Ոսփորոնում խեղդեին խեղճ վարդապետին։

Մխիթարյանը յուր ծանոթությանց մեջ պարզապես մերժում է այդ թղթի ցնդաբանությունքը. բայց արժա՛ն էր հարցանել, ո՛վ էր այդ թղթի վավերականությունը պնդողը եթե ոչ Մխիթարյանք, եթե ոչ պապականք, եթե ոչ նոցանից թունավորված մի քանի միջնադարյան լուսավորչականք, որոնց թագը և պսակը է պարոն Չամուռճյան միջնադարյան փիլիսոփան։ Ո՛վ էր մինչև այն աստիճան կուրացողը, որ Հայկազյան բառարանի մեջ անցուցաներ որպես կլասիկական բառեր ֆրանսիական խոսքերը, եթե ոչ փիլիսոփա Մխիթարյանք։ Զարմանալի է որ այժմ չեն ընդունում և հույս կա, թե նոցա արբանյակ Միջնադարյանը ևս հրաժարվին այժմ այդ թղթի մասին ճամարտակելուց։

Հույս կա թե մի օր բառարանի միջից ևս դուրս հանեն այն ֆրանսիական բառերը։

Թո՛ղ այս խրատ լինի Միջնադարյանց, որ կուրորեն չհետևին պապական ընդոծիններին, ապա թե ոչ շատ անգամ պիտի ստիպվեն յուրյանց թքածը լիզել ինչպես այժմ Դաշանց թղթի պատճառով, որի ստությունը արևի պես հայտնի է ամեն բանասերի։ Հիշում է արդյոք պարոն Չամուռճյանը, երբ յուր աղաները և ամիրաները Պատրիարքարան հավաքված վիճաբանում էին արժ. Կ. վարդապետի հետ և պատվելին ևս որպես վերջապահակ հրավիրված էր ոգնել յուր ամիրաներին, երբ, ասում ենք, Պատրիարքարանի սանդուխներից վեր ելանելով լսեց սենյակից ներսի խոսակցությունը, վատ զինվորի պես թողեց յուր դաշնակիցքը և կծիկը դրեց: Եթե մոռացել է, մենք հիշեցնում ենք նորան: Եվ ահա ա՛յն թուղթը, որ վավերական ցույց տալու համար այնքան քրտինք էին թափում և Շահնազարյանցի նոցա գլխին թափած լափը փառավորապես մարսում, ա՛յդ թուղթն, ասում ենք, մերժվում է այսօր բուն պապականների ձեռքով: Հացկատակությունը ըստ ինքյան անարգ բան է, բայց հացկատակը լինել, երկդիմի մարգերի անարգագույն:

Ով ականջ ունի թո՛ղ լսե։