Այս էջը սրբագրված է

հրատարակած նամակի մը, ասի մարգարեությամբ գալիքին դեմ չհասկցվի. պատճառ սա է, որ պ. Չամուոճյան հուլիսի, օգոստոսի մեջ հանելու «Երևակին» թիվերը, դեկտեմբերի և 1861 հունվարի վերջերը հանելու չափ ետ մնացած է. ասի մեկ նշան մըն է հրատարակչին իր լրագրույն վրա ունեցած մեծ հոգացողության և անոր ընթերցողներուն մեծ փափագով և ախորժանոք հրատարակմանն սպասելուն...»:


էջ 10, տ. 1. «Երևակի» վերագրյալ տետրակը մեզ ուղարկողը...»:

«Երևակի» հիշյալ համարը Նալբանդյանին ուղարկողը, ամենայն հավանականությամբ, եղել է Մատթեոս Մեսրովպի Այվատյանը, որը «Մեղուի» 1861 թ. փետրվարի 10֊ին (№ 124) հանդես է եկել ի պաշտպանություն Նալբանդյանի՝ «Երևակի» 1861 թ.հունվարին № 87-ում Չամուոճյանի «Նալբանդյանի մեկ նամակի վրա» հոդվածի առիթով՝ «Եկեղեցվո կառավարությունը սահմանադրակա՞ն է, թե միապետական» պատասխանով։


Երկար տարիներ Մատթեոս Ալվատյանի անունը մոռացության էր մատնվել նալբանդյանագետների կողմից և միայն 1951 թ. «Տեղեկագրի» № 6-ում գրականագետ Գառնիկ Ստեփանյանը հանդես եկավ «Մ. Նալբանդյանի «Երկու տողում» հիշատակված մի աղավաղման շուրջ» հոդվածով, որտեղ կանգ առնելով անվան շուրջ եղած շփոթի վրա, փորձեց բացատրել Այվատյանի և Նալբանդյանի գաղափարական կապը և առնչությունները։

Դոնի Ռոստովի հրատարակության II հատորում, ամենայն հավանականությամբ,վրիպակի հետևանքով Այվատյան ազգանունը տպագրվել է Այվազյան (Մ. Նալբանդյան, Երկեր, հ. II, Ռոստով, 1906, էջ 271)։


Նալբանդյանի այդ գործը, երրորդ անգամ լույս է տեսել 1939 թ. Արմֆանի հրատարակությամբ, որտեղ նույնպես սպրդել էր նույն սխալը։ 1940 թ. Արմֆանի հրատարակոլթյամբ լույս տեսած Մ. Նալբանդյանի ԵԼԺ III հատորում արդեն օրինականացնելով այդ վրիպակը, կազմողները փորձել են բացատրել «Այվազյանի» ով լինելը, առանց պարզելու թե ի՞նչ բանի համար է Նալբանդյանը շնորհակալություն հայտնում նրան։

Նույնացնելով նրան արևմտահայ հասարակական գործիչ Աբրահամ Այվազյանի հետ, կազմողները անվանական բառարանում տվել են հետևյալ բացատրությունը, «Եղել է «Արևելքի» աշխատակիցներից մեկը։ Իր «Շար հայ կենսագրությանց» գրքի մեջ (1893) խոսում է նաև Նալբանդյանի մասին» (ԵԼԺ, հ. IV, էջ 522)։

«Միքայել Նալբանդյանի երկրորդ ուղևորության հետ կապված մի քանի հարցեր» հոդվածում («Տեղեկագիր», 1949, № 9) Գ. Ստեփանյանը մանրամասնորեն անդրադառնում էր Աբրահամ Այվազյանի անձնավորությանը, սերտ կապ ու գաղափարական միասնություն որոնելով նրա և Նալբանդյանի միջև։ 1952 թ., երբ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը հրատարակության էր պատրաստում Միքայել Նալբանդյանի միհատորյակը, գրականագետ Լուսիկ Կարապետյանը աոաջինը նկատելով Այվատյան ազգանվան հետագա աղավաղման փաստը, մաանացույց էր արել այն կազմողներին, որոնք և պրպտումներ կատարելով կարողացել էին մոռացությունից դուրս բերել այդ շատ հետաքրքիր գործչի անունն ու գործը:


Սուրբ Փրկիչյան ազգային ճեմարանի ուսումնապետ, Կ. Պոլսի աչքի ընկնող ընտանիքներից մեկի շառավիղ, Մատթեոս Մեսրովպի Այվատյանը եղել է այն ազատախոհ երիտասարդներից մեկը, որոնք համախմբվելով Սվաճյանի «Մեղուի» շուրջ, հետևողական պայքար էին մղում հանուն սահմանադրական կարգերի հաստատման։ Արդեն 1853—58 թթ. Մատթեոս Այվատյանը գործուն մասնակցության է ցուցաբերել «Մասիսին»,