տարվան համար աքսորը ընել տվել է ու անոնց ընտանիքը վերջին աստիճան թշվառության մեջ ձգեր է։
Որովհետև, Պողոս վարդապետը Ս. Պատրիարք հոր ղրկած կոնդակին և զանի ղրկողին դեմ անվայել և սոսկալի հայհոյություններ ըրել է:
Որովհետև, Պողոս վարդապետը, ընդ դատաստանով եղած ատեն, երբ հետևյալ օրը իր վերջին վճիռը պիտի տրվեր (ըստ վկայության կրոնական ժողովո) ու փախեր է:
Եվ վերջապես, որովհետև Պողոս վարդապետը վերոհիշյալ անօրենություններն զատ, ուրիշ նման ոճիրներ շատ գործեր է, որոնք չենք ուզեր հոս՝ մի աո մի հիշել»։
Էջ 15, տ. 21. «...մինչև Պիոս յոթերորդի ձեռքով վերականգյալ պ. Չամուոճյանի հոգեհարազատքը, վնաս տվին մարդկության». — Ակնարկը վերաբերում է ճիզվիտներին:
1773 թ. Պապ Կլիմենտ XIV ստիպված էր վերացնել ճիզվիտների կազմակերպությունը, քանի որ նրանք արդեն գործուն մասնակցություն էին ցուցաբերում և միջամտում եվրոպական երկրների քաղաքական կյանքին, իսկ 1814 թ. Պիոս VII-ը հեղափոխական տրամադրությունների դեմ պայքարելու նպատակով, վերականգնում է այդ կազմակերպությունը (օրդենը)։
Էջ 16, պետիտ, տ. 1. «Այս խոսքի վերա դարձնում ենք պ. Չամուոճյանի մասնավոր ուշադրությունը և շտապում ենք ասել, որ չկամեինք խարտավիլակ ասել, որպես առաջին անգամ չկամեինք խրտվիլակ ասել, թեև պարոնը այն տպագրական սխալը մատին փաթեթ էր շինել» — «Նամակ «Մեղուի» խմբագրին» հոդվածում, նկարագրելով քահանայական կարգ տալու արարողությունը, Նալբանդյանը գրում է. «Աստուածային և երկնաւոր շնորհ, որ միշտ լնու զպետս սրբոյ սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ, կոչէ (զայս անուն) սարկաւագս ի սարկալագութենէ ի քահանայութիւն, սրբոյ եկեղեցլոյ ի սպասաւորութիւն, ըստ վկայութեան անձին իւրոյ և ամենայն ժողովրդեանս» քարոզում է խրտվիլակը երեք անգամ և ժողովուրդը կրկնում է երեք անգամ «արժանի է»:
«Մեղուում» տպագրական սխալի հետևանքով «խարտավիլակ» բառը, որ նշանակում է թղթապահ, տպագրվել էր «խրտվիլակ» ձևով։
«Նալբանդյանի մեկ նամակի վրա» հոդվածում Չամուոճյանր պատրվակ է դարձնում այդ սխալը. «Եվ այս խոսքը, որ սարկավագները ձայնիվ կեղանակեն, — գրում է նա, — և ժողովրդին կողմեն ալ դպիրները արժանի է կըսեն, պ. Նալբանդյանցը կըսե թե «քարոզում է խրտվիլակը երեք անգամ»։ Պարզ կարդալ գիտե՞ եղեր պ. Նալբանդյանը, որ Մաշտոցին միջի խարտավիլակ բառը, որ թղթապան ըսել է, այսինքն ՝ նվիրվելույն կողմեն արված պայմանագիրը պահող, որով նվիրյալը կխոստանա ամենայն երկյուղածությամբ կատարել ինչ որ իր ընդունած սուրբ կարգովը կպարտավորվի, հեգելով և գիրերուն հնչմունքը իրարու հետ կապելով հազիվ «խրտվիլակ» կարդացեր է, որ է տաճկերեն պոստան գուրգուլուղու ըսվածը, որ ցանված արտերուն մեջ կդնեն՝ թռչունները վախցնելու և անկից հեռացնելու համար։ Գուցե ոմանց մտքեն անցնի, որ խարտավիլակը, որ եկեղեցվո պաշտոնյաներին մեկն է, ծաղրելու համար այս խրտվիլակ բառը, դրեր է անոր տեղը։ Ես ալ ատոր կհավատայի, թե որ նամակը պ. Ս. Շահթեդը գրած ըլլար, վասն զի այդպես անհամ կատակներու այն ստորագրությունը կվայելե. Նալբանդյանցին ստորագրությունը գիտական նամակներուն տակ կըլլա»։
Եվ ապա՝ «թող աղեկ մը կարդա վկայություն բերած խոսքը. խոսողը իրավ խրտվիլակ չէ, որ ինքն ալ իբրև ճնճղուկ շփոթի և կարդացածը չհասկնա»:
Նալբանդյանին իր պաշտպանաթյան տակ է առել Սվաճյանը՝ իր «Ձքնաղ հյուրընկալություն»