Այս էջը սրբագրված է

«Ռուսական հարցեր (գյուղացիական համայնքներ)» հողվածում, որը հրապարակ- տվել էր «Կոլոկոլում» 1858 թ. փետրվարի 1-ի և 15-ի համարներում, Օգարյովը քննադատելով հողատիրության ձևերը Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, առավելություններ էր տեսնում համայնական հողատիրության մեջ, «...Համայնական հողատիրությունը,— ասում էր նա, — առավել օգտակար է ժողովրդի և ավելի հաստատ պետության համար, քան հողատիրության ձևերը Արևմտյան Եվրոպայի երկրներում » Եվ հենց այդ պատճառով նա երկրագործությունը համարում էր հասարակական արտագրության հիմքը։«Ավելի լավ է անել այնպես, — գրում էր նա, — որ ոչ մի մարդ չլինի Ռուսաստանում, որ չունենա իր հողաբաժինը համայնքում, երկրագործությանը գոյություն ունի մարգու ճամար, և ոչ թե մարգը երկրագործության համար»:

Ահա այս սկզբունքներն են, որ ընկած են Նալբանդյանի գրքի հիմքում, որի վերնագրում արդեն առկա է նույն գաղափարը՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Նալբանդյանր նույնպես գալիս է այն եզրակացության, որ հայ ժողովրդի համար «Հիմնական և խելացի հնարը փրկության՝ հողը և երկրագործությունն է»։ Երկրագործությունը, նրա կարծիքով, հանդիսանում է ժողովրդի «ապրուստի և հարստության» գլխավոր աղբյուրը, բայց հասարակ ժողովուրդը, որը զրկված է հողից, հնարավորություն չունի զբաղվելու երկրագործությամբ, հետևաբար դատապարտված է աղքատության և սովի։ Ելնելով այս ամենից, Նայբանդյանը առաջ էր քաշում ամեն մի գյուղացու՝ հողից օգտվելու իրավունքը, հող, որը «պատկանում է հասարակությանը»։
Մեկ տարի անց, Պետրոպավլովյան բերդում, Նալբանդյանը նորից անդրադառնում է իրեն հուզող այս հարցերին՝ «Հեգելը և նորա ժամանակը» աշխատության մեջ։ Գյուղական համայնքի միջոցով սոցիալիզմին անցնելու հնարավորության նրա համոզմունքը այս անգամ հենվում էր նաև Չեռնիչևսկու հայտնի հոդվածի' «Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննադատության» վրա («Սովրեմեննիկ», 1858, M 12)։
Հեղափոխական դեմոկրատների, այդ թվում նաև Նալբանդյանի «համայնական սոցիալիզմը» ուներ ուտոպիական բնույթ։ Սակայն, ի տարբերություն ֆրանսիական սոցիալիստ-ուտոպիստների, Չեռնիչևսկու, Գերցենի, Օզարյովի, Սերնո-Սոլովյովիչի և նրանց գաղափարական զինակից Միքայել Նալբանդյանի գործունեությունը բնութագրվում էր մարտական դեմոկրատիզմով, հեղափոխական նպատակասլացությամբ։ Նալբանդյանը պատկանում էր այն անձանց թվին, որոնք հասկանում էին, որ Ռուսաստանում հասունանում է հեղափոխությունը։ Այդ մասին են վկայում «Երկրագործության» հետևյալ տողերը. «Բայց այս ջերմախտական և լարյալ վիճակը անհնար է, որ լինի երկարատև։ Եթե վաղօրոք խեյք գործ չդրվի, ստրուկը յուր հոդով հանդերձ կատարելապես ազատ չքարոզվի, և այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կավճե գործը»։ Կանխագուշակելով գյուղացիական ապստամբության մոտիկությունը, նա ավելացնում է. «Ժամանակը շատ մոտեցած է և կարծվածից ավելի մոտեցած...»։
«Կացնի» կոչը, որը հնչել էր «Կոլոկոլի» էջերից (1860 թ. 1 մարտի) «Նամակ գավառից» հոդվածում (դրա հեղինակը, ինչպես ենթադրում են, Չեռնիչչևսկու, Դոբրոլյուբովի համախոհներից էր), դարձավ հեղափոխական-դեմոկրատների մարտական կոչը հեղափոխական-դեմոկրատներ, որոնց աոաջին շարքերում քայլում էր նաև Միքայել Նալբանդյանը։ Պայքարի տեսության և տակտիկայի հարցերում նա կողմնորոշվում էր Օզարյովի և Բակունինի հայացքներով, որոնք չնայած պայքարի մեթոդների, ինչպես տեղի ունեցող իրադարձությունների էության ըմբռնման և նրանց զարգացման հեռա¬ նկարների խնդիրներում ունեցած տարաձայնություններին, մի շարք հարցերում միասին