հոդվածաշարում նա գրում է. «Գերմանական բյուրոկրատիզմը ւռճանում էր բյուզանդական ստորաքարշությամբ, իսկ թաթարական մտրակները հիանալի կերպով լրացնում էին շպիցռուտեններին» (Տե՛ս «Կոլոկոլ», 1859, № 54) ։
էջ 88, տ. 31. «…դուռն ճշմարիտ որ տանի ի կեանս հավիտենականս»— Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլուխ է, 14։
Էջ 92, տ. 33. «…որպես աղբիւր փակեալ և դուռն կնքեալ, ընդ որ ոչ ոք էանց…» —Մեջբերումը կատարված է «Շարական հոգեւոր երգող սուրբ և ուղղափառ եկեղեցւոյս Հայասնտանեաց» գրքից հիշողությամբ և որոշ աղավաղումներով։ Պետք է լինի՝ «Ուրախ . լեր, դուռն փակեալ ընդ որ ոչ ոք մտեալ։ Ուրախ լեր աղրիւր կընքեալ ջրոյն կենդանութեան...» (տե՛ս «Շարական», Կոստանդնուպոլիս, 1853, էջ 17)։
Էջ 98, տ. 21. «Որ նայիցի ի կին մարդ, աո ի ցանկանալոյ նմա…» — Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլուխ Ե., 28։
ԱՐԳՈ ԽՄՐԱԳԻՐ «ՄԵՂՈԻ» ՀԱՆԴԵՍԻ
Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է Կ. Պոլսի «Մեղուում»՝ 1862 թվականին, ապրիլի 20-ին, № 159, էջ 90—96։ Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել հիշյալ տպագրությունը։
Այս հոդվածի՝ Միքայել Նալբանդյանի գրչին պատկանելու ենթադրությունը առաջինը հայտնել է Ասատուր Ասատրյանը (տե՛ս Ասատուր Ասատրյան, Նորահայտ մի էջ Միքայել Նալբանդյանի գրական ժառանգությունից, «Սովետական Հայաստան», 17.10.1954)։ Այդ ենթադրության օգտին նրա կողմից առաջ են քաշվել երկու հիմնական փաստարկումներ։ Առաջինը, «Նամակում» քողարկված ձևով ներկայացված են կենսագրական փաստեր, կապված Նալբանդյանի արտասահմանյան ճանապարհորդությունների հետ և երկրորդ՝ որ այն գրված է «Նալբանդյանական շնչով ու ոճով» ու մոտ է այդ տեսակետից Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետին։ Այս ենթադրությանը պաշտպան կանգնեց Գ. Գասպարյանը (տե՛ս Գ. Ն. Գասպարյան, Հարություն Սվաճյան, Ե., 1958, էջ 37 —39)։ Այս հարցի վերաբերյալ մի փոքր այլ տեսակետ հայտնեց Ս. Բազյանը։ Տեղադրելով հիշյալ «նամակը» Հարություն Սվաճյանի «Հրապարակախոսություն» ժողովածուի «Հավելվածում» և իր համաձայնությունը հայտնելով Ասատուր Ասատրյանին՝ Միքայել Նալբանդյանի հեղինակության վերաբերյալ, Բազյանը միևնույն ժամանակ գտնում էր, որ հոդվածում «որոշակի երևում է նաև Սվաճյանի գրելաձևը» և չի բացառված «նրա մասնակցությունը հոդվածի ստեղծման աշխատանքներին» (Հարություն Սվաճյան, Հրապարակախոսություն, Ե., 1960, էջ 525—526, «Կազմողի կողմից»)։ Հետագայում այս տեսակետը ընդունեց նաև Ասատուր Ասատրյանը։ Կապ տեսնելով «Կտոր մը Այվազովսքիաբանություն» («Մեղու», 1864, դեկտեմբերի 5) և հիշյալ «Նամակի» միջև, նա պնդում էր, որ նրանք երկուսն էլ «թե նալբանդյանական և թե սվաճյանական ոգով են գրված» «Ասատուր Ասատրյան, Հարություն Սվաճյան, Ե., 1967, էջ 51 )։
«Նամակի» բովանդակության և ոճի մանրազնին ուսումնասիրությունը բերում է այն հաստատ համոզմանը, որ նրա հեղինակը, անկասկած, Նալբանդյանն է, թեև հնարավոր է նաև Հարություն Սվաճյանի մասնակցությունը, բայց միայն լեզվական հարցում, եթե ենթադրենք, թե Նալբանդյանը չէր տիրապետում արևմտահայերենին այն չափով, ինչ չափով «Մեղուի» խմբագիրը։
Բերենք ավելի ընդարձակ փաստարկումներ, քան մինչև այժմ արվել է։ «Նամակը»