Այս էջը սրբագրված է

գլխավար աշխատություններից մեկը՝ «Հեգելյան փիլիսոփայության մասին», որը Հայմի վերոհիշյալ գրքի ռուսերեն թարգմանության ընդարձակ գրախոսականն է: Երբ Անտոնովիչի հոդվածը լույս ընծայվեց: Նալրանդյանը գտնվում էր արտասահմանում և դժվար թե այն կարդացած լիներ Ռուսաստան վերադառնալուց հետո էլ, քանի որ անմիջապես ձերբակալվել էր: Անտոնովիչի և Նալբանդյանի հոդվածների համեմատական քննությունը ցույց է տայիս, որ դրանք գրված են միասնական մատերիալիստական դիրքերից և վկայում են, որ երկու մտածողներն էլ, իրարից անկախ, կանգնած էին ժամանակի առաջադեմ փիլիսոփայական մտքի մակարդակի վրա:

Անտոնովիչի և Նալբանդյանի փիլիսոփայական հետաքրքրությունները շատ բանով մոտ էին իրար: Բացի Հայմի գրքից, Նալբանդյանը բերդում կարդում էր Գ. Լյուիսի «Առօրյա կյանքի ֆիզիոլոգիան» աշխատությունը (М., 1861), որի հիման վրա Անտոնովիչը գրել էր իր «ժամանակակից ֆիզիոլոգիան և փիլիսոփայությունը» հոդվածը («Սովրեմեննիկ», 1862, № 2): Նալբանդյանը բերդում ուսումնասիրում էր նաև Կ. Ֆիշերի «Նոր փիլիսոփայության պատմությունը»-ը (СПб., 1862), որը նույնպես գրախոսել էր Անտոնովիչը «Սովրեմեննիկում» (1862, № 2):

Սակայն պետք է ասել, որ եթե Անտոնովիչի հոդվածները, մասնավորապես «Հեգելյան փիլիսոփայության մասին»-ը, գրված են զուտ փիլիսոփայական հայեցակետով, ապա Հայմի գրքի հիման վրա Նալբանդյանի կոնսպեկտը հրապարակախոս-դեմոկրատի մտորումների հետևանքն էր։ «Բազվածք և մտածությունքի» մեջ Նալբանդյանը ներկայանում է ավելի շատ որպես քաղաքագետ և սոցիոլոգ, քան փիյիսոփա:

Այն հանգամանքը, որ Ռուդոլֆ Հայմի «Հեգելը և նրա ժամանակը» գիրքը հետաքրքրել է և՛ Անտոնովիչին, և՛ Նալբանդյանին, սոսկ զուգադիպության արդյունք չէր: Անցյալ դարի կեսերին սուր պայքար էր մղվում մատերիալիզմի և իդեալիզմի միջև, և վերաբերմունքը Հեգելի, գերմանական կլասիկ փիլիսոփայության այդ խոշորագույն ներկայացուցչի նկատմամբ մի տեսակ «փորձաքար» էր ժամանակի մտածողների համար: Հեգելը, էնգելսի խոսքերով ասած, «տիրապետում էր ոչ միայն ստեղծագործական հանճարին, այլև օժտված էր հանրագիտարանային իմաստնությամբ», և այդ պատճառով հեգելյան համակարգը գրավել է անհամեմատ ավելի լայն շրջանակ, քան որևէ այլ նախկին համակարգ, և այդ շրջանակում զարգացրել է դեռևս մինչև այժմ զարմացնող մտքերի հրսատություն» (К. Маркс и Փ. Энгельс, Соч., т. 21, страница 278):

Ռուսական հեղափոխական-դեմոկրատների տեսակետը այդ հարցի վերաբերյալ արտահայտել է Չեռնիշևսկին դեռևս իր «Ռուս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր» աշխատության մեջ («Սովրեմեննիկ», 1855, 1856): Նա գրել է. «Հեգելի երկիմաստ և ամեն տեսակի օգտագործումից զուրկ ակնարկներից սկսած հետևողական հայացքների զարգացումը մեզ մոտ կատարվում էր Հեգելից հետո հանդես եկած գերմանական մտածողների ազդեցության ներքո (նկատի ունի առաջին հերթին (Լ. Ֆոյերբախին-խմբ.), մասամբ, մենք հպարտությամբ կարող ենք ասել այդ, մեր սեփական ուժերով (նկատի ունի Բելինսկուն և Գերցենին-խմբ): Այստեղ առաջին անգամ ռուսական միտքը ցույց տվեց իր ընդունակությունը մասնակից լինելու համամարդկային գիտության զարգացման գործին»:

Բելինսկու, Գերցենի և Ֆոյերբախի ավանդները Չեռնիշևսկին զարգացրեց իր հետագա աշխատությունների մեջ («Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննադաաություն», «Անտրոպոլոգիական սկզբունքը փիլիսոփայության մեջ», «Պոյեմիկական գեղեցկություններ» և այլն):

Ռուդոլֆ Հայմի գիրքը նշանակալից իրադարձություն էր փիլիսոփայական գիտության