Այս էջը սրբագրված է

Ն. Չեռնիշևսկու «Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարմունքների քննադատությունը» («Սովրեմեննիկ», 1858, № 12) աշխատությունից բերված մեջբերումով, իհարկե, առանք չակերտների և աղբյուրի հիշատակման: Եվ դա միանգամայն հասկանալի էր։ «Կոլոկոլում» 1864 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակված «Ն. Գ. Չեռնիշևսկի» հոդվածում Գերցենը գրում է. «Ռուսաստանում ներկայումս այդ անունը արգելված է և դժվար թե հնարավոր կլինի գրել Չեռնիշևսկու մասին ոչ միայն որպես մարդու, այլ նաև որպես գրողի, ամենայն հավանականությամբ, շուտով արգելված կլինի նրա երկերից մեջբերումներ կատարել և աղբյուրը հիշատա- կել...»:

Առաջին անգամ «Հեգելը և նորա ժամանակը» աշխատության մեջ Չեռնիշևսկուց առանց չակերտների բերված մեջբերման վրա ուշադրություն է դարձրել քննադատ Ցոլակ Խանզադյանը իր «Միքայել Նալբանդյանի «Դիվանի առթիվ» (1933) ընդարձակ հոդվածում, որը, ցավոք, երկար ժամանակ մնացել էր անտիպ (տե՛ս Ցոլակ Խանզանդյան, Հոդվածների ժողովածու, Ե., 1963, էջ 165 — 211 )։ Առաջին անգամ այդ մասին գրել է Աշոտ Հովհաննիսյանը (Միքայել Նալբանդյան, Անտիպ երկեր, Ե.-Մ., 1935, էջ 621—622)։

Չեռնիշևսկու աշխատություններից քաղված մեջբերումները արտահայտում են ռուսական ականավոր փիլիսոփա-հեղափոխականի վերաբերմունքը Հեգելի կողմից հայտնաբերված զարգացման դիալեկտիկական օրենքի նկատմամբ, որի հիման վրա Չեռնիշևսկին արտահայտել էր իր հանճարեղ միտքը այն մասին, որ որոշ ժողովուրդներ իրենց զարգացման ճանապարհին այլ, ավելի առաջավոր ժողովուրդների ազդեցության տակ կարող են շրջանցել միջին տրամաբանական օղակները և հասնել զարգացման բարձր աստիճանի: Նալբանդյանի համար այս միտքը խիստ կարևոր էր, քանի որ հիշյալ դրույթը վերաբերում էր նաև հայ ժողովրդին։

Չեռնիշևսկին, նրա հետ միասին նաև Նալբանդյանը, ելնելով հասարակական զարգացման այս օրինաչափությունից, տեսնում էին Ռուսաստանում կապիտալիստական պարզացման տանջալից փուլը շրջանցելու և Արևմտյան Եվրոպայի առաջավոր կապիտալիստական երկրների օրինակով զարգացման արդյունքներն օգտագործելու և գյուղացիական հեղափոխության օգնությամբ ստեղծված գյուղական համայնքների միջոցով ուղղակի սոցիալիզմին անցնելու հնարավորությունը։

Իհարկե, նման նախագիծը կրում էր ուտոպիստական բնույթ, սակայն հետամնաց երկրների սոցիալիստական զարգացման պատմական յուրահատկության գաղափարը ինքնըստինքյան արդեն հեռանկարային էր և բեղմնավոր։

Մարտնչող մատերիալիզմի հեղափոխական ոգով գրված Նալբանդյանի «Հեգելը և նորա ժամանակը» աշխատությունը հանդիսանում է հայ դեմոկրատական մատերիալիստական փիլիսոփայության գլուխգործոցը։

Էջ 118, տ. 2. «...Բեռլինի համալսարանի մեջ կարդացած Հայմի դասերը...» — Տե՛ս Рудолф Гайм, „Гегель и его время“, перевод Сольяникова. СПб., 1861: Հետագա բոլոր վկայակոչումները կատարվում են այդ հրատարակությունից։

Էջ 118, տ. 5. «Ամեն փիլիսոփայության ուրիշ բան չէ... (Հեգել, իրավանց փիլիսոփայության հառաջաբանության մեջ)»-Մեջբերումը ըստ Հայմի, Հեգելի «Իրավունքի փիլիսոփայության» ներածության մեջ ասված է. «Ինչը հասկանալը փիլիսոփայության խնդիրն է, որովհետև այն ինչ կա, է բանականությունը: Ինչ վերաբերում է անհատին, ապա ամեն ոք իր ժամանակի զավակն է. այդպես է նաև փիլիսոփայությունը