Այս էջը սրբագրված է

կազմավորման շրջանում, XIX դարում- ռուսական դեմոկրատական քննադատության մեջ (Բելինսկի և մյուսներ) պուրիզմ տերմինը նշանակում էր լեզվի զարգացման նկատմամբ ձևական և կոնսերվատիվ վերաբերմունքի արտահայտություն և ենթարկվում էր խիստ քննադատության։

Նալբանդյանի վերաբերմունքը պուրիստների նկատմամբ համընկնում էր ռուս հեղափոխական-դեմոկրատների դիրքորոշմանը:

Ամենայն Հավանականությամբ՝ «գեղեցիկ գլխարկներ» արտահայտությունը նշանակում էր գեղեցիկ վերագիրներ, փոխառություններ:

էջ 161 տ. 19. «Ալեքսանդրյան դպրոցի ծաղկյալ ժամանակը բանի վարդապետությունը ոչ զուտ տեղը մինչև այն աստիճան էր հասուցած»-Հին հունական քաղաքների ուժի և անկախության անկման հետ միաժամանակ սկսեց անկում ապրել նաև հունական գրականությունը։ Գրական և դիտական կենտրոնը դարձավ Ալեքսանդրիա քաղաքը։ Ալեքսանդրյան դարաշրջանը իր հանրագիտարանային մշակույթով էապես տարբերվում էր հին հունականից։ Այդտեղ առանձնակի ուշադրություն էր դարձվում լեզվի (բանի, բառի) ուսումնասիրությանը: Այդ դպրոցի ներկայացուցիչները միաժամանակ և' բանաստեղիներ էին, և' քերականներ, Ալեքսանդրյան շրջանի ստեղծագործությունների լեզուն, չնայած իր ճշտությանը, մաքրությանը և նրբագեղությանը չուներ արդեն հին hունական պոեզիայի ոգին, ինչպես նաև իսկական ազգային երանգը, որն այնքան անհրաժեշտ էր ժողովրդի հետ հաղորդակցվելու համար:

էջ 161, տ. 21. «Ի սկզբանէ էր բանն... նովաւ կետնք էր» — Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլուխ Ա, 1—4։

Էջ 161, տ. 25. «Ախ՝ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի՝ մարդ ընչի՞ նման կըլի, աղաղակում է նահատակ Աբովյանը» — Տե՛ս Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի, Թիֆլիս, 1858, էջ 91:

էջ 163, տ. 2. «Եւ խաւտր նմա ոչ եղեւ հասու» — Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլուխ Ա. 5:

էջ 167, տ. 1. «...և կախվում է խմորոցի որակությունից, հասարակաց լեզվի վրա...» — Այս անավարտ նախադասությամբ ընդհատվել է «Աշխարհաբարի քերականության» ներածության» ձեոագիրը։

էջ 167, «Դ» և «Ե» հատվածները պատառիկներ են աշխատության երկրորդ բուն քերականության մասից մնացած: Առաջին անգամ սույն պատառիկները հրատարակվել են 1940 թվականին ԵԼԺ III հատորում:

ԿՐԻՏԻԿԱ «ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ»

(էջ 169)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ЦГИАМ, III բաժանմունքի ֆոնդ, № 230, ԵՉԳԱԹ-ում պահպանվում է ինքնագրի լուսանկար պատճենը՝ Միքայել Նալբանդյանի ֆոնդում, № 12—I: Գրվել է 1863 թվականի կեսերից և ավարտվել 1864 թվականի փետրվարի 13-ին:

Առաջին անգամ տպագրվել է «Անտիպ երկեր» (1935), ապա ԵԷԺ, հատոր III (1940)։ Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել լուսանկար պատճենը:

1864 թվականի փետրվարի 5-ին Միքայել Նալբանդյանը Պետրոպավլովյան բերդի պարետ՝ գեներալ Ա. Ֆ. Սորոկինին խնդրագիր է ներկայացնում իրեն թարգմանություններ կատարելու և գրական հոդվածներ գրելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Պարետը