Այս էջը սրբագրված է

վերաբերում է Ղեոնդ Ալիշանի 1858 թ. Վենետիկսւմ հրատարակած «Նուադքի Գ» գրքում զետեղված «Երգք Նահապետի» շարքին:

էջ 170, պետիտ, տ. 6. «...Կանչէ՛ պլպուլիկ, կանչէ՛ հոգեձայն, արդյոք զուխտ մահուն սուրբ հիշէ՛ Վարդան» — Այս տողերով էր վերջանում Ղ. Ալիշանի «Պլպլույն Ասաբրի», բանաատեղծության 1858 թ. հրատարակված առաջին տարբերակը։ Հետագայում Ալիշանը մշակելով բանաստեղծությունը, փոխել է վերջին տունը այսպիսի տարբերակով. «Կանչէ պըլպուլիկ, կանչէ հոգեձայն» // Որ յերկնուց ի վայր հայի և Վարդան, // Յիշէ «Հայաստան տուն իւր սիրական, // Հայաստան յիշէ զիւր Կարմիր Վարդան»։

Էջ 178, պետիտ, տ. 1. „Аn Expusure of female prostitution by W. Lagan, City missionary”.

«Վ. Լագան, քաղաքի միսիոներ» «Կանացի պրոստիտուցիայի ցուցադրում»

էջ 178, պետիտ, տ. 2. «Համբակք անլուայ և անաղելի խակակուլ» պորտոյն խակութեան»—Մեջբերումը Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ԾԴ գլխի II հատվածից, բնագրում՝ «Համբակս անլուաց և անաղելի՝ խակակութ պորտոյն խակութանէ, ոողայ և ողողիբայ, ըստ Եզեկիէլի կրկնանախատն կշտամբութենէ»։

Էջ 178, պետիտ, տ. 3. «Եթե երանելի Նարեկացին Եվրոպայի սողանները տեսներ, Եզեկիյելի առակավոր երկու քույրերը կմոռանար Եգիպաոսի մեջ»— Աստվածաշնչի մարգարե Եզեկիելի 23-րդ գլխում պատմվում է եգիպտացի երկու քույրերի մասին առակը, որոնք դեռևս Եգիպտոսում, մանկության տարիներից տրվելով անառակության, իրենց վրա են հրավիրել աստծո զայրույթը։ Նրանցից ավագին Ոողային (Վիոլա) աստծո հրամանով սպանում են հենց իր սիրեկանները, իսկ կրտսերին' Ոողիբային (Վիոլիբա), որը քրոջ մահից հետո դարձել էր ավելի սանձարձակ, աստված սպառնում է ոչնչացնել քարկոծությամբ։

էջ 180, տ. 1. «Ավելի հիշեցնում է մեզ ֆրանսիական «Le roi le vent» խոսքը — «թագավորն է այդպես ուղում», այսինքն՝ այդպես է ուզում առանց պատճառը բացատրելու։

էջ 186, պետիտ, տ. 7. «(այս երկու վկայությունքը փոխ ենք առնում հոչակավոր Բոքլի անմահ գործից)»—«Սոս և Վարդիթեր» վեպը բազմաթիվ խորհրդածությունների առիթ է տվել Նալբանդյանին։ Ահա թե ինչպիսի խոսքերով է ավարտվում «Կրիտիկան». «Մենք ավարտեցինք մեր հոդվածը, Սոս և Վարդիթեր ազնիվ և պատվական աշխատության մասին, որ մեզ շատ մտքերի պատճառ դարձավ որպես և շատ էջեր լցնելու» (ընդգծումը մերն է—խմբ.):

Իր աշխատության մեջ Նալբանդյանը գրական հարցերի հետ միասին արծարծեջ է նաև փիլիսոփայական, հասարակական-քաղաքական, բնագիտական մի շարք կարևորագույն խնդիրներ։ «Կրիտիկան» գրելու ընթացքում նա ձեռքի տակ ուներ Թոմաս Բոքլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» գիրքը, որից և տողատակի ընդարձակ բացատրություններում մեջբերումներ է կատարել պատմության, կենսաբանական, բնագիտական բնույթի դատողություններում։ Բնագրում հիշված փաստերը առնված են Բոքլի գրքի I հատորի 7-րդ գլխից (տե՛ս Томас Бокль, «История цивлизации в Англии», пер. К. Бестужева-Рюмина и Н. Тиблена, СПб. т I 1863 стр. 270). Էջ 186, պետիտ, տ. 23. «Հոյակապ ֆրանսուա Արագո՛ն, Փարիզի գիտությանց ճեմարանի անմոռանալի և հռչակավոր անդամ և...»—Ֆրանսիայի նշանավոր աստղաբաշխ, ֆիզիկոս և քաղաքական գործիչ Դոմենիկ Ֆրանսուա Արագոն (1786—1859), ընդամենը