Այս էջը սրբագրված է

ահարկու տեսքը աստվածուհին ընդունում է մեղավորներին սարսափեցնելու և ապաշխարության մղելու համար:

Վիշնուն հին հնդկական աստվածներից է, սկզրնական շրջանում արևի, իսկ հետագայում պանթեիստական մեծ աստվածություն, որի մեջ ձուլվել են մնացած բոլոր աստվածները։

Էջ 202, պետիտ, տ. 30. «...հոյակապ Հումբոլտի թեթև ոտքից հետո...» — 1799 — 1604 թթ. Ալեքոանդր Հումբոլտը ֆրանսիացի բնագետ Բոնպլանի հետ ճանապարհորդել է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ 1802 թ. նա բարձրացել է Չիմբորազոյի գագաթը։ Նրան են հաջորդել 1831 թ. անգլիացիներ Բուհենգոն և Հալլը:

Էջ 205, տ. 15. «Կայծակի ժամանակ, հունվարի 8-ին, 1839-ին...»—Մեջբերումը կատարված է Ֆրանսուա Արագոյի «Որոտ և կայծակս գրքից (СПб., 1859, էջ 149)։

Էջ 205, տ. 28. «...հիշված են գերմանացի Ցիմմերմանի ֆիզիկայի մեջ»— Նաբանդյանը ձեռքի տակ ուներ Ցիմմերմանի «Ընդհանուր ֆիզիկական երևույթներ, կամ այսպես կոչված ընդհանուր ֆիզիկաս դասադրքի 1861 թ. ռուսերեն թարգմանությունը։

Էջ 205, տ. 36. «Երկինք պատմեն զփաոս աոտուծոյ...»— Տե՛ս Սաղմոս, գլ. ԺԸ, 1։

Էջ 206, տ. 19. «...ինքն ոչ մտանէ և որոց մտանենն արգելու»— Տե՛ս Աւետարան ըստ Ղուկասու, գլ. ԺԱ, 52։

Էջ 207, տ. 4. «Հանէք զգա ի խաւարն արտաքին» — Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. Թ, 13։

Էջ 208, տ. 9. «...մինչդեռ Լիբիղը իր նամակների շորրորգ տպագրության մեջ...»: Տե՛ս Юстус Либих, Письма о химии , 1861. т I, стр. 352:

էջ 208, տ. 24. «Մեզ թվում է, թե մեծ ծառայության ցույց տված կլիներ ազգին, եթե պ. Խատիսյանցը, Թիֆլիսի մագնիոյան դիտանոցի արգո կառավարիչը...» — Խոսքը վերաբերում է բնագետ և մանկավարժ Գաբրիել Խատիսյանին։ Նա նախապես սովորել է Խ. Աբովյանի Թիֆլիսի պանսիոնում, ապա Լազարյան ճեմարանում և Դորպատի համալսարանում։ Վերադառնալով Թիֆլիս, նա 1852 թ. բացել է պանսիոն, որն իր գոյությունը պահպանել է մինչև 1858 թ.։ Մի որոշ ժամանակ Շանշյանի հրավերով, բնագիտության դասեր է տվել Ներսիսյան դպրոցում, որտեղից հեռացվել է Ներսես Աշտարակեցու հրամանով։ Որպես բնագետ-երկրաբան ուսումնասիրություններ է արել կովկասյան գլետչերների մասին, որոնք ժամանակին լույս են տեսել «АЛЬПИЙСКИЙ клуб» ամսագրում։ 1858 թվականից Խատիսյանը վարել է Թիֆլիսի աստղաբաշխական դիտարանի կառավարչի պաշտոնը։ Այս պաշտոնի մեջ էր, երբ 1860 թ. Նալբանդյանր եկավ Թիֆլիս և ծանոթացավ նրա հետ։

Էջ 209, տ. 2. «Եթե կոյրք էիք ոչ էր ծէր մեզ...» — Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլ. Թ, 41:

էջ 209, տ. 15. «Անի քաղաքի բնական երկրաշարժից կործանումը միթե չէ՞ վերագրվել մի վարդապետի նզովքի» — Նալբանդյանր նկատի ունի Հովհաննես Պլուզ վարդապետին վերադրվող նզովքը։ Ըստ ավանդության հարստությունից շփացած տնեցիները չէին ուզում ճանաչել հոգևոր իշխանություններին, չէին հաճախում եկեղեցի, ծիծաղում ու ծաղրում էին նրա սպասավորներին, վարում զեխ ու շռայլ կյանք։ Հովհաննես Պլուզ վարդապետի ջանքերը դարձի բերելու անեցիներին, ապարդյուն անցան։

Քաղաքացիները զանազան միջոցներով ստորացրին ու տանջեցին վարդապետին։ Ի վերջո վարդապետն Յոհաննէս, ել ի վերայ բարձր բլրի միոյ՝ և անէծ զքաղաքն. և կրկնեաց ծունր ածելով և ասէ. Տէ՛ր, այլ ոչ լինիմ երաշխաւոր. այսուհետև զոր ինչ կամիս՝ այնպես արա։ Եւ յանկարծակի էջ սաստիկ բարկութիւնն Աստուծոյ, և սկսալ քաղաքն