Այս էջը սրբագրված է

առավ այնքան վիշտ և այնպիսի փառք: Ի՞նչ զգացին հանդիսատեսները, երբ նկատեցին, որ սգակառքը իր երկար թափորի հետ միասին դանդաղորեն ծովեց դեպի հյուսիս, իր ետևում թողնեյով այն հանգստարանը, որը սրբագործված էր բազմաթիվ մեծ բանասաեղծների աճյուններով և որի դարպասները փակ էին Բայրոնի հողեղեն մնացորդների համար։ Մենք լավ ենք հիշում, որ այդ օրը նույնիսկ խստասիրտ բարոյագետները չէին կարողանում զսպել իրենց արցունքները, չէին կարողանում չսգալ այդ, այնքան երիտասարդ մարդու ճակատագիրը, որն այնքան փաոավոր էր, որքան և տարաբախտ, որը ի վերուստ ստացել էր այնպիսի հազվագյուտ պարգևներ և ենթարկվել աննախադեպ ցնցող գայթակղությունների» (Томас Маколей, Поли. Собр. соч., т I, СПб., 1660, стр. 359):

Էջ 286, տ. 10. «Այստեղ հիջվեցան, որ հոյակապ բանաստեղծը ընդդեմ է եղած եկեղեցուն, որպես հանցավոր յուր ամուսնու ընդդեմ...»— Մակոլեյի հողվածում այս մասին ասված է հետևյալը, «Նրան աստվածացնում էին անմիտ պաշտամունքով, և հետապնդում անխոհեմ կատաղությամբ։ Շատ, անչափ շատ է գրված ընտանեկան այն դժբախտ իրադարձությունների մասին, որոնք վճռեցին նրա ամբողջ կյանքի ճակատագիրը... Թերթերը լցված էին պարսավագրերով, թատրոնները ճայթում էին զազրախոսություններից. նրան հեռացրին այն շրջաններից, որտեղ նա ընդհանուր հիացումի առարկա էր հանդիսանում։ Բոլոր սողունները, որոնց սնունդն է ազնիվ բնավորությունների անկումը, շտապում էին իրենց խնջույքին և նրանք իրավացի էին, որովհետև հարազատ էին իրենց էությանը։ Չէ՞ որ ամեն օր չէ որ հնարավոր է լինում ինքնասիրահար հիմարների գիշատիչ նախանձին հագուրգ տալ այդպիսի ոգու հոշոտումով և նման փառավոր անվան ստորացումով» (նույն տեղում, էջ 320)։

Էջ 286, տ. 12. «(Տես Մակոլեյի հատված» Բայրոնի մասին)...» — Մակոլեյի հոդվածը Բայրոնի մասին («Մուրի «Լորդ Բայրոնի կյանքը») տպագրված է նրա երկերի լիակատար ժողովածուի I հատորում, էջ 317 —359)։

ԱԶԳԱՅԻՆ ԹՇՎԱՈ֊ՈԻԹՑՈԻՆ (էջ 288)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրվել է 1864 թ. փետրվար ամսվա ընթացքում Պետրոպավյովյան բերդում։ Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլ», 1864, № 3-ում, «Ստեփանոս Նազարյան» ստորագրությամբ։ Այնուհետև արտատպվել է է Արշալույս Արարատյան»-ում (1864, № № 767— 769։, Մտել է ԵԼԺ III հատորը (1940)։ Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել «Հյուսիսափայլի» հրապարակումը։

Մ. Նալբանդյանի գրչին պատկանելը հաստատվում է միայն Ղազարոս Աղայանի վկայությամբ, որը 1863—1864 թթ. աշխատել է որպես գրաշար այն տպարանում, որտեղ տպագրվում էր «Հյուսիսափայլր»։ Իր «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշերում (1894) նա գրել է. «(Ստ. Նազարյանը) աշխատակից չուներ , ամեն ինչ ինքն էր թարգմանում, շատ անգամ ոչինչ բաներ և զանազան կեղծանուններով։ Մի հոդված միայն, որ կրում էր «Ազգային թշվառություն» վերնագրը, Նալբանդյանի գրածն էր, թեև Նազարյանի իսկական անունն էր ստորագրված» (Ղաղարսս Աղայան, Եժ, Հ. 3, Ե., 1974, էջ 344-345)։ Հետագայում Լեոն «Ստեփաննոս Նազարյանց» մենագրության մեջ անուշադրության