Այս էջը սրբագրված է

մատնեց Աղայանի վկայությունը, հոդվածը, համարելով «Հյուսիսափայլի» խմբագրի հեղինակություն։ Սակայն, չնայած դրան, Լեոն հատուկ ուշադրություն դարձրեց հոդվածի վրա, որը իր ձևով և բովանդակությամբ զանազանվում էր Ստ. Նազարյանի հրապարակախոսական ժառանգությունից։ Այս հանգամանքն ինքնին վիճելի է դարձնում նրա անվերապահ պնդումը հոդվածի հեղինակության վերաբերյալ» հոսելով «Ազգային թշվառության» մասին, Լեոն գրում է. «Մի հոդված, որի նմանը չենք գտնի Նազարյանը ի գրվածքների մեջ։ Ժողովրդական իրավունքի, ազատության և առաջադիմության սկզբունքները այստեղ նկարագրված և պաշտպանված են մի անսովոր եղանակով ու գեղեցիկ տրամաբանությամբ։ Նույնիսկ ոճն էլ այստեղ ուրիշ է և Նազարյանցի լեզվին, գրելու ձևերին վարժ մարդը դժվարությամբ է կարողանում հավատալ, թե այդ հոդվածն էլ պատկանում է նրա գրչին, այնքան թեթև է նա, ազդու իր կարճ նախադասություններով, իր խորությամբ, ոգևորությամբ»։ Անդրադառնալով հոդվածի լեզվին և ոճին, Լեոն շարունակում է. «Այդ մորմոքն է հաղորդել Նազարյանցի գրչին այնքան անսովոր սրություն, հեգնանք, սուրբ և ազնիվ վրդովմունք։ Ինչ՞ չէր անի այդ գրիչը, եթե շարունակեր այդպես շարժվել։ —Բայց շարունակել չկար։ Անցնում է «Հյուսիսափայլի» առաջին կիսամյակը։ Երկրորդ կիսամյակում այլևս չէր կարելի ճանաչել մեր Նազարյանցին» (Լէո, Ստեփաննոս Նազարյանը, Հ. 2, Թիֆլիս, 1902, էջ 210, 215)։ Ինչպես կարելի է նկատել, Լեոն, ըստ էության, ինքն է կասկածանքի տակ , դնում «անսովոր» հողվածի հեղինակության հարցը։ Աղայանի վկայությունը ուշադրության չէր արժանացել նաև Ստ. Նազարյանի «Երկերի» (Թիֆլիս, 1913) առաջին հատորի հրատարակության ժամանակ, որտեղ «Ազգային թշվառությունը» զետեղված է որպես «Հյուսիսափայլի» խմբագրի գրչի արգասիք։ Այդ հոդվածը հիշատակված է նաև հատորի վերջում կցված «Ժամանակագրական ցուցակում»։ Ճիշտ է, «Կենսագրական ակնարկի» հեղինակ և հատորի կազմող Նիկոլ Աղբալյանը չի անդրադառնում այդ հոդվածին, բայց, քանի որ օգտագործված գրականության ցանկում Աղբալյանը հիշատակում է նաև Լեոյի «Ստեփաննոս Նազարյանց» աշխատությունը, պետք է ենթադրել, որ նա նույնպես «Ազգային թշվառությունը» դասում էր Ստ. Նազարյանի ստեղծագործությունների թվին։

Շուտով, սակայն, Նիկոլ Աղբալյանը վերափոխում է իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ։ «Հորիզոն» թերթում (1913, № 241) «Ն. Ա.» ստորագրությամբ նա հանդես է գալիս մի մեծ բանավիճային հոդվածով՝ «Կրկին Ստ. Նազարյանի մասին» վերնագրով։ Հայտնելով Ստ. Նազարյանի երկերի առաջին հատորի լույս ընծայման մասին և ընդարձակ մեջբերումներ կատարելով Լեոյի «Ստեփաննոս Նազարյանը» մենագրությունից «Ազգային թշվառության» վերաբերյալ, Նիկոլ Աղբալյանը ցույց է տայիս նրա դատողությունների անհետևողականությունը: «Ազգային թշվառությունը» Ստ. Նազարյանի համար գտնելով եզակի երևույթ, ինչպես բովանդակության, այնպես էլ լեզվի ու ոճի տեսակետից, այնուամենայնիվ «Լեոն կասկած չունի, որ այդ հոդվածը Նազարյանի գրածն է... Իսկ որ՝ զարմանալի բացատրություն մի մարդու գրական վաստակների շարքում, որ արդեն 52 տարեկան է և ուրեմն ենթակա չի կարող լինել հանկարծական ու խորին փոփոխության, մինչև այն աստիճան, որ մարդ դժվարանա հավատալ, թե «Ազգային թշվառություն» հոդվածը նրա գործն է»։ Դրանից հետո Նիկոլ Աղբալյանը նկատում է. «Եվ իսկապես այդ հոդվածը Նազարյանի գրածը չէ»։ Ի հաստատումն իր կարծիքի նա հենվում է Ղ․ Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության վրա և զարմանում, թե ինչպես կարող էր Լեոն ուշադրություն չդարձնել Նալբանդյանի ժամանակակցի նման կարևոր հայտարարությանը, չնայած նրան, որ