իր մենագրության մեջ որպես աղբյուր հիշատակում է նաև Ղ․ Աղայանի գիրքը (բայց այդ մեղադրանքր կարելի է ուղղել և հենց իրեն, Աղբալյանին, որպես Ստ. Նազարյանի «Երկերի» աոաջին հատորի կավմողի)։ Կասկածի տակ, չդնելով «Աղայանի ուղղամտությունը» Աղբալյանը, այնուամենայնիվ, բերում է Նալբանդյանի հեղինակության օգտին մի քանի կողմնակի ապացույցներ.
1. Մ. Նալբանդյանը քաջատեղյակ էր Սահմանադրության հետ կապված բոլոր անցուդարձերի հետ և ի տարբերություն Նազարյանի լավ ծանոթ էր Թուրքիայի հայության հասարակական—քաղաքական կյանքին։ Արդեն իր աոաջին այցելության ժամանակ Կոստանդնուպոլիս, 1860 թ. նոյեմբերին, նա «Մեղուում» հոդված էր հրատարակել «Հրաշափառ խայտառակություն» վերնագրով Հովհ. Ջամուոճյանի «Երևակիս» դեմ և մի «գեղեցիկ նամակ» ուղղված «Մեղուի» խմբագրին, «Ուրեմն,—եզրակացնում է Նիկոլ Աղբալյանը,—«Ազգային թշվառություն» հողվածը շատ ավելի հավանական է, որ այնպիսի մի մարդ գրած լինի, որ անձամբ եղած էր Պոլիս, մասնակցած «լուսավորյալների» և «խավարյալների» պայքարին, քան Նազարյանը... Չմոռանանք նաև,—ավելացնում է նա,—որ «Հյուսիսափայլի» մեջ , Նալբանդյանն էր միայն, որ իրրև, բառի բուն իմաստով, հրապարակախոս սիրում էր գրել ու խոսել ընթացիկ կյանքի, կենդանի մարդկանց ու գործերի․ մասին»։
2. «Ազգային թշվառություն» հոդվածի հրապարակման ժամանակ Նալբանդյանը գտնվում էր Պետրոպավլովյան բերդում, կարո՞ղ էր արդյոք նա այն գրել նմակ պայմաններում։ Այդ իր հարցադրմանը Աղբալյանը տալիս է հետևյալ բացատրությունը. Այո՛, «եթե նկատի ունենանք, որ Նալբանդյանը բանտում եռանդով աշխատում էր, գրում մի շարք ընդարձակ հոդվածներ, գեղարվեստական գործեր, էլ չենք խոսում բազմաթիվ նամակների մասին»։ Այդ ամենից հետո Աղրալյանր եզրակացնում է. «Ընդունելով, որ Նալբանդյանն է գրել .«Ազգային թշվառությունը», մեզ համար միանգամայն պարզված կլինի այդ հոդվածի լեզվի, ոճի, գրության ձևի և բովանդակության գաղտնիքը և զարմանալի ոչինչ չի մնալ մեջտեղ։ Այդ հոդվածում ամեն ինչ հարմար է Նալբանդյանին և հեռու Նազարյանից։ —Այսպես ուրեմն՝ «Ազգային թշվառությունս հոդվածը թյուրիմացությամբ է մտած Ստ. Նազարյանի երկերի ժողովածուն․ նրա տեղը Մ. Նալբանդյանի երկերի ժողովածուի մեջն է»։
Միանգամայն հասկանալի պատճառներով Նիկոլ Աղբալյանր չի շոշափում այն հարցը, թե ինչո՞ւ Նայբանդյանի հոդվածը «Հյուսիսափայլումս տպագրվել է ամսագրի գլխավոր խմբագրի ստորագրությամբ։ Հենց այն պատճառով, որ հոդվածի իսկական հեղինակը գտնվում էր Պետրոպավլովյան բերդում, Ստ. Նազարյանը հրատարակել էր այն իր ամսագրում, իր ստորագրությամբ, այլապես հնարավոր չէր լինի նրա տպագրությունը։ Ինչպես երևում է Մ. Նալբանդյանի «Բերդի հիշատակարանից», 1864 թ. մայիոի 5-ին նա ստացել էր «Հյուսիսափայլի» այն համարը, որտեղ հրատարակվել է «Ազգային թշվառությունը»։
Աոաջին անգամ «Ազգային թշվառություըր» Նալբանդյանի անունով լույս ընծայվեց՝ «Միքայել Նալբանդյանին, Երկու տող, Ազգային թշվառություն» (խմբ. Հ. Մելիքյանի, կոմենտարներ Ա. Մակարյանի, Ե., 1939)։ Իր հարցադրումներով «Ազգային թշվառությունը» սերտորեն առնչվում է Նալբանդյանի հրապարակախոսական նախորդ աշխատությունների հետ. «Նամակ «Մեղուի» խմբագրին» (1860), «Պոլսահայ լուսավորչական համայնքը» (1861), «Երկու տող»