(1861), որոնց մեջ արծարծվում են արևմտահայության ծանր վիճակի և << Սահմանադրության» համար դեմոկրատական մտավորականության պայքարի հարցերը:
Պետրոպավլովյան բերդում արգելափակված Նալբանդյանը չի դադարում հետաքըրքրվել Արևմտյան Հայաստանի ճակատագրով, ուշի ուշով հետևում է նրանց պարբերական մամուլին, մասնավորապես «Մեղուին», որից նա բազմիցս մեջբերումներ է կատարում հոդվածում։
Նալրանդյանի «Ազգային թշվառություն» հոդվածը կարծես ի մի է բերում «Սահմանադրության» շուրջ բռնկված դեմոկրատների և հետադիմական ուժերի սուր պայքարը Արևմտյան Հայաստանում։ Չնայած «Սահմանադրության» անհետևողականությանը և պակասավորությանը, այն ինչ-որ չափով թեթևացնում էր աշխատավորների վիճակը, սահմանափակում էր ամիրաների իրավունքները և օգնում սուլթանական բռնատիրական կարգերի պայմաններում ազգային-ազատագրական պայքարի ծավալմանը։ Ահա թե ինչու Մ. նալբանդյանը այդպիսի կրքով պաշտպանում էր «Սահմանադրությունն» ու նրա կողմնակիցներին, խորին զայրույթով հարձակվում հետադիմական ուժերի վրա, որոնք աշխատում էին ամեն կերպ խոչընդոտել թեկուզև <<թըլփատված>> «Սահմանադրության» իրականացումը։
Հեղափոխական դեմոկրատների դիրքերից Նալբանդյանը խարազանում էր հայ ժողովրդի ազգային շահերի դավաճաններին, դատապարտում էր լիբերալների անհետևողականությունը, հանդես գալիս «Մեղուի» խմբագիր Հ. Սվաճյանի գլխավորությամբ գործող դեմոկրատական ուժերի պաշտպանությամբ։
Ծաղրելով «Մեղուի» գաղափարական հակառակորդներին, որոնք արշավ էին սկսել շարաթաթերթի դեմ, Նալբանդյանը ասում էր, թե նրանք աղաղակում են. «Կոտրեցե՛ք այդ հայելին, որ իմ ճիվաղադեմ կերպարանքը ամեն օր ինձ ցույց է տալիս, փշրեցե՛ք նորան...»։ Այս արտահայտությունը համեմատ է Գոգոլի «Ռևիզորի» բնաբանին. «На зеркало неча пенять, колн рожа крива»:
Հրապարակախոսը կո9 էր անում ոչ թե ազգային թշվառության հետևանքների վերացման, ինչպես այդ անում էին լիբերալները, այլ այդ թշվառության սոցիալական պատճառների (այսինքն՝ կղերա-ամիրայական և գաղութարարական ճնշման) վերացմանը, որովհետև, ինչպես ինքն էր ասում, պատճառների վերացման հետ վերանում են նաև հետևանքները։ Հեղափոխական-դեմոկրատը ընթերցողին հանգեցնում է զինված ապստամբության անհրաժեշտության գաղափարին, ինչպես այդ տեղի ունեցավ Զեյթունում՝ 186 թ.։ Հենց այդ մասին էր Նալբանդյանի ակնարկը, թե «Տորոսի խռովությունքը պատմեց «Մեղուն»։ Ընդ սմին, չի բացառվում, որ Նալբանդյանը նկատի ուներ նաև 60-ական թվականների սկզբներին Ռուսաստանում տեղի ունե ցած գյուղացիական ապստամբությունները, որոնց մասին գրել էր իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» երկում։ Հետադիմական և պահպանողական մամուլը թշնամությամբ ընդունեց «Ազգային թշվառություն» հոդվածի երևան գալը «Հյոլսիսափայլի» էջերում։ Այսպես, Ջմյուոնիայի << Արշալույս Արարատյան» թերթը արտատպելով հոդվածը, անվանելով նրա դրույթները << սխալ և ազգավնաս», գրում էր. «Այդ հոդվածը որ լի է կրոլյք և ազգային երևելիները, պեյերը, էֆենտիները և հոգևոր հովիվները չարաչար կպախարակե և կզրպարտե, կերևի, թե դադարյալ «Մեղու» լրագրին ներշնչությամր գրված է։ —Չենք գիտեր, թե ազգային երևլիներր, պեյերը, էֆենտիները ու հարուստները, որոնք ազգին պարծանք