րության ազդեցիկ դեմքերի հետ, յուրացրել էին իրավունք՝ խաոնվելու հայկական բոլոր գործերին, վարելու այդ գործերն ուղղակի, կամ Կ. Պոլսի հայ պատրիարքների միջոցով և վերջապես՝ Դռան առաջ իսկ խաղալու հայ ժողովուրդը ներկայացնողների դերը Կասկած չկա, որ իրերի այս վիճակում, վերջին տեղը չէր բռնում ինքնիշխանությունը, այս բառի լիակատար արևելյան իմաստով»։
Էջ 289, տ. 25. «Սահմանը դրվեցավ...»—Այսինքն՝ սահման դրվեց նրանց՝ ամիրաների, պատրիարքների և առաջնորդների կամայականություններին։ «Պոլոահայ լուսավորչական համայնքը» զեկուցագրում Նալբանդյանը հետևյալ կերպ է բացատրում Սահմանադրություն բառի իմաստը. «Վերջապես ազգի աղետալի վիճակը գրավեց հայերի ընդհանուր ուշադրությունը և հարկադրեց նրանց հնար փնտրելու նմանօրինակ դրությունից դուրս գալու համար։ Այդ նպատակին հասնելու միակ միջոցը համարվեց այն Կանոնադրության իրագործում ը, որի մասին վաղուց էր երագել հասարակությունը։ ...Կանոնադրությունը կազմելուց հետո, Կ. Պոլսի նախկին պատրիարքը, ազգի կողմից «Սահմանադրություն» անունը տվեց նրան, անուն, որ կազմված է «Սահման» և <<դրություն» բառերից»։
Էջ 289, տ. 28. «Տակավին Հյունքար-Սկելեսիի դաշտավայրը յուր մեջ ուներ այն օրհներգու բազմությունը...»—1863 թ. մայիսի 26-ին Հյունքար-Իսկելեսի զբոսավայրում հանդիսավորությամբ նշվեց վերախմբագրված Ազգային Սահմանադրության առաջին տարեդարձը։ «Մեղուն» իր 1863 թ. հունիսի 4-ի (№ 262) «Հանդես տարեդարձի ազգային Սահմանադրության և շնորհակալության առ բարեգութ ինքնակալ սուլթան Ապտյուլ Ազիզի ի Պեյքոզ» վերնագրով հոդվածում մանրամասնորեն նկարագրում է այդ խանդավառ տոնակատարությունը։ Հոդվածը վերջանում է հետևյալ նախադասությամբ, << Ահա այս կերպով, այս սիրաշուք հանդեսը առանց վեճի և կռվո վերջացավ ի պատիվ Հայկյան սերնդոց. այսոլհետև կմնա Սահմանադրության գործադրությանը նայիլ»։
Էջ 289, տ. 33. «Սկոան դարս սողալ յուրյանց խավարային որջերից և վազել Պեջիկ-թուշ>> — Այսինքն' դեպի Պատրիարքարան, որը գտնվում էր Կ. Պոլսի Պեշիկ-թաշ թաղամասում։ էջ 290, տ. 14. «Երևեցան կուսակցուբյունք...»—Սահմանադրական պայքարի ընթացքում ձևավորվեցին մի շարք հասարակական հոսանքներ ու « կուսակցություններ>>, որոնք իրենց օրգան դարձնելով այս կամ այն թերթը, երկար ժամանակ խիստ պայքար էին մղում միմյանց դեմ։ Այդ հոսանքների մեջ առանձնանում էին դեմոկրատները, որոնք համախմբված էին Հարություն Սվաճյանի «Մեղուի» և Կարապետ Փանոսյանի <<Մյունետիե էրճիասի» շուրջը, լիբերալները կամ «լուսավորյալները», որոնց հարում էին «Մասիս», <<Արևելյան դար», «Ծաղիկ», «Կիլիկիա», «Սեր» պարբերականների շուրջը համախմբված մտավորականները, հետադիմականները կամ «խավարյալները», որոնք հանդես էին գալիս Չամուռճյանի «Երևակի», Ղուկաս Պալտազարյանի «Արշալույս Արարատյանի», էջերում։
Էջ 290, տ. 17. «Ուր գէշն իցէ, անդր Ժողովեցին արծուիք...»—Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. ԻԴ. 28։
Էջ 290, տ. 33. «Ազգը ցրվեց այդ ավազակաց ժոդովը»—1860—61 թվականներին Երուսաղեմի պատրիարքական ընտրությունների ընթացքում ծագեցին լուրջ տարաձայնություններ , որին մասնակցում էին Պոլսի պատրիարքարանը, Երուսաղեմի վանքր, էջմիածնի կաթողիկոսը, ամիրաները, լիբերալները և բուն ժողովուրդը։
Սահմանադրության հակառակորդները պնդում էին, որ Երուսաղեմի պատրիարքա -