նիցն>>, որ թե Պարթևազնյան և թե Մանաղկերտացի կաթողիկոսների «րով պահված էր։ Ինqը Բրքիշոն էլ «անժուժաբար և աւելորդօք և յափըշտակութեամբ» միայն դրամ դիզելու էր նայում։ (Օրմանյան, Ազգապատում, 213)։ Իաահակ կամ Սահակ վարդապետը Երսլսաղեմի նվիրակներից էր, պատրիարքության փոխանորդը, որին Երուսաղեմի վանքի «ներսենականները» 1861 թ. առաջադրել էին պատրիարքական աթոռի թեկնածու՝ հանդիպելով «դուրսենական» տեսակետ պաշտպանող պոլսահայ «սահմանադրականների» դիմադրությանը։
«Այսահակ» անոգրամով ծածկագրելով նրան, Նալբանդյանը նախ չի ցանկացել այդ անարժան կրոնավորին Սահակ Պարթևի անունով կոչել, միևնույն ժամանակ տնվան մեջ արտահայտելով «Դևի ձագ» (Այս — դև, չար ոգի) իմաստը։
1863 թ. ապրիլին հիշյալ Սահակ վարդապետը քարոզ կարդալով Իսկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու բեմից, հայտարարել էր, թե «ազգին մեջ հինգ խռովարար գրչի տեր անձինք կան, մինչև որ անոնք ազդին մեջեն չվերանաննե, Ազգը երթեք խաղաղություն գտնելիք չունի», (Տե՜ս «Մեղու», 1863, 23 ապրիլի, № 196)։ Այս առիթով «Մեղուում», տպագրված <<Անշնորհ ձայն մը եկեղեցու բեմեն» հոդվածում, Սվաճյանր գրում է. «Ո՜ , կղերդ Հայոց, դեռ պիտի չդադարի՞ս կրոնքն ու պաշտոնդ գործիք ընելով ժողովրդյան մեշ խռովություն սերմանելեն և հետևապես Ազգը թշվառության գուբը մղելեն և դեռ պիտի ճանչնա՞ս քու միակ հոգևոր պարտավսրությունդ, որ անի սուրբ և խաղաղարար է»։
<<Մեղուի» հետևյալ համարում, 1863 թ. ապրիլի 30-ին (№ 197), հայտնվում է, որ Սահակ վարդապետը «Մասիսի» № 585-ում հերքել է «Մեղուի» լուրրը՝ իր քարոզի վերաբերյալ, ասելով. «Ասանկ խոսք մը բնավ զրուցած չենք և ոչ աս խոսքին մեկ բառը։
Սակայն «Մեղուի» հաջորդ համարում, մայիսի 7-ին (№ 198), լույս տեսավ դադարեցված «Մյունատիի» խմբագիր Կարապետ Փանոսյանի հոդվածը՝ ուղղված Սահակ վարդապետի դեմ, որը, չնայած իր «Մասիսի» մեջ արված հերքմանը, դարձյալ ելույթ էր ունեցել Իսկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցում և այս անպամ հարձակվել հատկապես «Մյունատիի» վրա։
<<Մյունատին լրագիր մըն էր, — գրում է Կարապետ Փանոսյանը, — իբրև լրագիր Ազգին իրավունքները պաշտպանել կուզեր և ինքն ալ սույն պարտքը կկատարեր, կկարծեր միայն սա տարբերությամբ, որ ամեն բանի մեջ գլխավորապես երեք աստիճան կնշմարվի. աոաջին, միջին և վերջին, այսինքն՝ իբրև լրագիր ավանդապահ, մեղմ և րնդդիմախոս։ Արդ, եթե Մյունունատին Սահակ վարդապետի պեսներուն աչքին գեշ և վտանգավոր տեսնված է, հանցանքը ուրիշ բան չէ, այլ միմիայն ճշմարտությունը պաշտպանելու համար վերոհիշյալ երեք կետերուն միջեն վերջինը (այսինքն՝ ընդդիմախոսությունը — խմբ․) նախապատիվ սեպած էր. բայց խեղճը չգիտեր, որ ասի եթե վարդապետի մը համար հանցանք է, լրագրապետի մը համար պարտք ու իրավունք է և Ազդի մը հառաջադիմության ու լուսավորության մեծ նշույլ մը»։
էջ 293, տ. 24. «Գավաոների դրությունը նկարագրեց <<Մեղուն» — «Մեղուի» 1863 թ. համարներում տպագրվել են գավառներից ուղարկված բազմաթիվ հոդվածներ՝ «Դարձյալ Վանցի Պողոս վարդապետը». (№ 189), «Նոր կրոնափոխության յուրեր Ուրֆայից» (№ 193), «Հայ ազգն ու վանքերը» և «Ազգային դպրոցներ» (№ 199), «Դպրոցի քննություն և հանդես ի Ռոդոսթո» (№ 205), «Խրիմյան ի Մուշ» (№ 207), (№ 209), «Պարտիզակ և Արմաշոг վանք» (№ 210), «Մշեցվոց աղերսագիրը և ազգային վարչություն»