(№ 210), (№ 211), «Վանեցոց հայտարարությունը>> (№ 225), «Երզնկայի թշվառությունը» (№ 225) և այլն։
Իր «Մեչուխեչային նոր գույժերը» հողվածում (№ 203) Սվաճյանը գրում է. << Ասկե ելա լեռ, ձոր անցնելով Թրակիո, Արարիո, Միջագետքի, Փոքր Հայաստանի, Մեծն Հայաստանի ամեն սահմաններու մեջ Հայկա ցրվյալ թոռներուն աղետալի ( և հարստահարյալ վիճակը զննելու, մտա Հայկա սերնդյան խորը, վանքերուն և ) եկեղեցյաց հորը, վանահարց և ազգատյաց բռնավորներուն փորը, զննեցի, քննեցի, նշմարեցի , և տեսա հոն ամեն չարություն, ազգատելություն և վատթար խորհուրդներ նյութված և չմթերված...։
Առեք գրիչը ձեռքերնիդ և գրեցեք ինչ որ պիտի պատմեմ... Որպեսզի տեսնեն ամեն ազգասեր հայեր և փութան օգնել այն ամեն անմեղ անձանց, որ վատերու բռնավորության տակ կհեծին, արդարության համար կհալածվին, կքարկոծվին... մինչև ի բանտ և ի մահ»։
Էջ 293, տ. 24. «Վասպուրականի անայցել թշվառությունը ստորագրեց «Մեղուն» — նկատի ունի «Մեղուի» 1863 թ. սեպտեմբերի 10-ի (№ 216) համարում տպագրված «Առ Իգնատիոս Արքեպիսկոպոս Առաջնորդ Վասպուրական գավառի» հողվածը, որտեղ մանրամասնորեն պատմվում է ինչպես թուրք, այնպես էլ հայ հարստահարիչների ձեռքով կեղեքվող և բռնաբարվող ժողովրդի սարսափելի վիճակը։
Էջ 293, տ. 25. «Իգնատիոսի դիմակը վրայից հանեց «Մեղուն»...» — Դարձյալ ակնարկում է վերոհիշյալ հոդվածի մեջ բերված փաստերը և Վասպուրականի Առաջնորդ և Պոլսի պատրիարքության թեկնածու Իգնատիոս արքեպիսկոպոսի չարագուշակ դերը. <<...Դուն քաղաքական մասին քու այդչափ անհոգություններդ, անտարրերոթյուններդ, բավական չհամարելով, որ Ժողովուրդն անտեր, անտերունչ, անօգնական, անպաշտպան մնացած՝ ամեն թշվառությանց , հարստահարությանց, հափշտակությանց և խայտառակությանց մատնված է այսօր, կրոնական մասին ալ այնչափ անհոգ եղած ես, որ քո քսակդ ուռեցնելեն զատ ուրիշ բանի նայած չունիս» («Մեղու», 1863, № 216)։
Էջ 293, տ. 26. «Տորոսի խռովությեւնքը պատմեց «Մեղուն»...»—Ակնարկում է 1862 թ. Զեյթունի ապստամբության նկարագրությունը։
Էջ 293, տ. 27. «Արժ. խրըմյան Մկրտիչ վարդապետին պաշտպանեց «Մեղուն»...» — նկատի ունի <<Խրիմյան ի Մուշ» հոդվածաշարը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է Խրիմյանի գործունեությունը Մուշում և նրա դեմ հարուցված խարդավանքները («Մեղու», 1863, 29 հուլիսի (№ № 206, 207), ինչպես նաև «Ինչո՞ւ համար կրոնավորներեն ոմանք սիրելի են ժողովրդյան և ոմանք ոչ» («Մեղու», 1863, 30 հուլիսի համարում), «Մեճմուա և Խրիմյան» («Մեղու», 1863, 3 սեպտեմբերի, № 215) հոդվածները։
Էջ 293, տ. 28. «...նորա վերա գիշերային լռության մեջ, հրացան ղ դեմ բողոքեց «Մեղուն»—Նկատի ունի «Մեչուխեչային նոր գույժերը» («Մեղու», 1863, № 203) հոդվածի մեջ բերված հետևյալ փաստը. «...Մուշի մեջ իմ տեսած աղեխորով և սրտակսկիծ մեկ պատերազմը պատմեմ, որ մեկեն մազերս փուշի պես տնկվեցան և ինքզինքս Վարդանանց սուրբ պատերազմի դաշտը ըլլալ կարծեցի, միայն սա տարբերությամբ, որ հոն քաջն Վարդան ընդդեմ Հայաստանյաց թշնամիներուն սուր շողացնելով արդարությունը կպաշտպաներ, իսկ հոս Վարդան մը... ընդդեմ անմեղ և ազդօգուտ հայասեր Հայրիկի մը հրացան պարպել տալով անիրավություն կպաշտպանե...
Մայիսի 22-ին, գիշերվա ժամը 3-ը նոր անցեր էր, բոլոր միաբանությունը իբրև ի քուն էր... Հայրիկը և Աղվանիկը միասին կխորհեին, կհսկեին և ահա գնդակները դեմ