Այս էջը սրբագրված է

բանտարկված, կերպով մը քահանայության կարգը ստանալով Վանու կողմերը գացեր է և Սուրբ Վանուց վանահայր կարգվել էր աշակերտներ կրթելու մտոք, թեև ինքը պարզ կարդալ և գրել անգամ չգիտե»։

Այնուհետև պատմվում է, թե ինչպես Տեր-Հարությունը խաբեությամբ աղջկան իր բնիկ երկրից առել տարել է և իր փոքրավորի անվան տակ շրջելով վանքից վանք պատրաստվում է իր հետ տանել Երուսաղեմ:

Պոլսում աղջկա ազգականները պատահաբար տեսնելով և ճանաչելով նրան, բողոք են ներկայացնում Տեղապահ սրբազանին, խնդրելով անհապաղ քննել այս հարցը: Գործի քննությունը հանձնվում է Խառն ժողովի ատյանին, իսկ Տեր-Հարությունը և Հոիփսիմեն ուղարկվում են Ս. Փրկիչ հիվանդանոցը' սպասելու քննության արդյունքներին:

<<Անարժան կրոնավորի մը պատիժը» հոդվածում <<Մեղուն» (1863, № 206) հայտնում է, որ «Մասիսի» 590 թվով ի պաշտոնն ծանուցած էր, որ երբեմն Տեր-Հարություն կոչեցյալ վանցի անարժան կրոնավորը կուսապղծության հանցանքով բռնված ըլլալուն, Կրոնական ժողովով անոր պատիժ մը տրվել է։ Հետո բերվում է բավականին անորոշ պատժաձևը. «Եկեղեցական համագումար՝ ժողովին կողմ են հիշյալ քահանան Ս. Փրկիչ հիվանդանոցին մեջ երեք տարի ապաշխարության դատապարտվել է։ Առաջին տարին անփիլոն, երկրորդ՝ փիլոնով առանց քահանայանագործելու, իսկ երրորդ փիլիոնով... թող «Մասիսին» արգո խմբագիրը բարեհաճի նորեն իմաց տալ, թե ի՞նչ կնշանակե «իսկ երրորդին փիլոնով», խոսքը, քանզի ըստ մեզ իմաստ չունի...»։

Հոդվածը վերջանում է հետևյալ պահանջով, որ համահնչյուն է Նալբանդյանի Երկու տող» պամֆլետում առաջ քաշված խնդրին. «Եթե հայրապետական և առաքելական օրենք կա, որ կուսապիղծը այլևս քահանա պիտի չճանաչվի, ամեն հավատացյալի պարտքըն է չճանչնալ. եթե օրենք կա, որ հանցավորը այս չափ ատեն ապաշխարելեն ետքը նորեն իբրև քահանա ընդուևվիլ հարկ է, պետք է ընդունեն ամեն հավատացյալք. իսկ եթե քրիստոնեական եկեղեցին ինչ և իցէ օրենք մը չունի եկեղեցական նախնի հիմնադիրներեն այդ կետին վրա, այն ատեն յուրաքանչյուր ոք պարտավոր է ուզածին պես հավատալ ՝և ընդունել այսինչ կամ այնինչ բանը, ապա թե ոչ, թող ներե մեզի «Մասիսի» արգո խմբագիրը, այդ վախճանը մինչև ի կատակ կբարձրանա»։

Նալրանդյանը, անկասկած, ծանոթ է եղել ինչպես «Մեղուում» տպագրված հաղորդմանը, այնպես էլ «Մասիսում» եղած մանրամասն զեկուցագրերին, քանի որ գիտեր քահանայի և աղջկա անունները (Մեղուում» դրանք տպված էին անճիշտ և խիստ կցկտուր), Ս. Փրկիչ հիվանդանոցում ապաշխարության դատապարտվելու փաստը։

Էջ 293, տ. 35. «...թող Իգնատիսսի պաշտպանության համար հողմարած նամակներ գրեն «Մեղոին»— նկատի ունի ոմն Ս. Շամլյանի նամակը (яՄեղու», 1863, № 116)՝ ի պաշտպանություն Իգնատիոս արքեպիսկոպոսի. « Մեր անկողմնապահությունը, — գրում է «Մեղուի» հրատարակիչը, — մեզի պարտք կդնե հետևյալ նամակն ալ հրատարակել, որ պ. Ս. Շամլյան գրած է մեզ ի հրատարակություն և որ Հանեցվոց հայտարարությունը առիթ առնելով Իգնատիոս եպիսկոպոսը կգովե։ Ասոր պատասխան' մեր առաջին հոդվածը կցուցունենք մեր կսղմեն, որուն մեջ պատմված ամեն եղելությանը ալ ստուգությանը երաշխավոր ենք»։

Էջ 294, տ. 14. «Ազգերնիս կառաջադիմե կոր...» — Արտահայտությունը վերցված է «Մեղուի»1863 թ. մարտի 19 և 26 միացյալ համարում (№ 193) տպագրված մի թղթակցությունից, որտեղ հայտնվում է ֆրանսերեն «Էմբարսիալ» թերթի հաղորդած լուրը «Ծաղիկ» օրագրի խափանման պատճառների մասին։