Այս էջը սրբագրված է

Իր աշխատության մեջ Միքայել Նալբանդյանը քննական հայացքով վերանայում է Մկրտիչ Էմինի հրատարակությունը, չհամաձայնելով նրա հետ, ինչպես ինքն է ասում, երեք ուղղություններով. «Թղթիս տեքստում Էմինի կողմից կատարված ուղղումների, նրա մի քանի ծանոթագրությունների և նրա «Թղթի» առաջին հրատարակության առաջաբանի մեջ բերված մի քանի դրույթների հետ։ (Տե՜ս Նալբանդյանի § 1 ծանոթագրությունը)։

Նալբանդյանի բանավեճը Էմինի և հայ հին գրականության մյուս ուսումնասիրողների հետ կրում էր սկզբունքային բնույթ, «Թղթի» թարգմանությունն արդեն Փարպեցու մտքերի ճիշտ արտահայտման համար պահանջում էր հստակություն և պարզություն, որպիսին չէին ընձեռում ձեռագրի թերություններն ու առաջին հրատարակության սրբագրությունները։ Հեղինակի կողմից քողարկված արտահայտություններն ու ակնարկները բացատրելու համար անհրաժեշտ էր դիմել մանրամասն ծանոթագրությունների օգնությանը։ Այս կապակցությամբ Նալբանդյանը իր § 38 ծանոթագրության մեջ ասում է. Մեր ուսումնական եղբարքը չնեղանան մեզ, որ այսպիսի մանրամասն ծանոթություններ ենք դնում ամեն քայլափոխ․ նոքա ազատ են չկարդալ․ մենք հասարակ ժողովրրդի համար ենք գրում»։ «Թղթի» ծանոթագրությունների մեջ Նալբանդյանը, բնականաբար, անդրադարձել է նաև Ղազար Փարպեցու «Պ ատմությունը», համեմատելով այն Տակիտոսի «Անալների» հետ «թե իր անախտակիր ոգու, և թե ճարտարության մասին»։ Նալբանդյանի կարծիքով Փարպեցու «Պատմությունը» «ստույգ, անցքերի դասակարգությունքը պարզ, և ժամանակագրական հաջորդությունքը անշփոթ» մի աշխատություն է (§9)։

Միքայել Նալբանդյանն անդրադարձել է նաև դասական-պատմաբանների շարքում Ղազար Փարպեցու զբաղեցրած տեղի վերաբերյալ վիճելի հարցին, հարց, որը հետագայում նույնպես առաջ է բերել զանազան դատողություններ և կարծիքներ։ Հետազոտողը այստեղ առաջ է քաշում մի հետաքրքիր տեսակետ։ Բերելով Փարպեցու միտքը, որ «երրորդ է կոչել իր պատմությունը, առաջինը համարելով Ագաթանգեզոսի և երկրորդ Փավստոս Բուզանդացու գրածները», Նալբանդյանը նկատում է. «Այս դասակարգությունը ուղիղ է, եթե միայն վերաբերենք այդ աշխատությանը ժամանակին, կամ նոցա բովանդակած անցքերի ժամանակին, իսկ թե կամենանք գործի արժանավորությամբ դասակարգել, նայելով նոցա վրա որպես պատմական աշխատությանց վրա, ապա ուրեմն, այս երեքի մեջ աոաջինն է Ղազար Փարպեցին...»։ Եվ ապա. «Հայոց մեջ եղել են հեղինակներ, որ Փարպեցուն դասել են Եղիշեից հետո, եթե որպես պատմագիր, Եղիշեից երկրորդ պիտի համարվի Փարպեցին, այդ մենք չենք ընդունում, պատճառ, միմիայն մի մարդ կա, որ կարող է Փարպեցուց առնուլ նորա առաջնությունը, և այդ մարդը է անզուգական Մովսես Խորենացին» (§ 9) ։

Նկատենք, որ «Ցաղագս հայկական մատենագրութեան ճառում» ևս Նալբանդյանը «ոսկեդարի» գրականությունը ներկայացնելիս Ղազար Փարպեցուն դնում է Խորենացուց հետո, բայց Եղիշեից առաջ։ Արդյո՛ք դա նշանակում է, որ նա թերագնահատում է Եղիշեին։ Ոչ, իհարկե։ Այդ նույն «ճառում» Նալբանդյանը «Վասն Հայոց պատերազմին» գրքի հեղինակի մասին ասում է. «Ոգի հեղինակիս զուարթ, պայծառ և հեզ, գրուածքն ի հայկաբանութեան մասին անզուգական, և ինչ որ մեղանչեմք և ոչ ըստ չափ ինչ չանցանեմք, եթէ կոչել ըստ համարձակեսցուք «Ոսկի բերան» առ Հայս, զի որ սորայս են պարզութիւնն ոճոյ լծորդեալ ընդ փիլիսոփայականին, առողջ և կենդանի հայեցողութիւնք, առ և ոչ մի ընկերակիցս նորին գտանեմք»։ Ինչպես տեսնում ենք, այստեղ առաջին հերթին նշված է Եղիշեի՝ պատմաբան-գողի