Էջ 342, տ. 23. «...կնքեց իր մահկանացու կյանքը 439-ի սեպտեմբերի 9-ին»—Այստեղ Նալբանդյանը դրել է ծանոթության նիշ, բայց մոռացել է գրել ծանոթությունը։
Էջ 354, պետիտ, տ. 3. «...բնիկ հայկական ոհ չէ, այլ հունական լեզվի ուղղակի ազդեցություն, ըստ որում կարդում ենք...» — Այս նախադասության շարունակությունը մնացել է թերի։ Գրականագետ Մայիս Ավղալբեգյանին հաջողվել է գտնել առանձին թերթիկի վրա արված մի նշում, որը անմիջականորեն վերաբերում է այս նախադասությանը. «№ 38 ծանոթության մեջ մոռացել եմ գրել հունարենը «անեծք լինել» և «նզով լինել» և այս սխալը եղած է արտագրելու ժամանակը, երբ հունարեն Աստվածաշունչը ձեռքս չէր, ուստի խնդրում եմ գրել առաջինը պետս է որոնել Գաղ. Է 13 համարում, իսկ երկրորդը՝ Հռով. Գլ. թ. 3 համարում: Լավ հիշում եմ, որ բայով գրված չէին երկուքն էլ, այլ մեր թարգմանության պես անեծք և նզովք բառերով, որովհետև չեմ մոռացել katajas, ανανεμα բառերը, որ այդպես էին գործ դրված, թեև չեմ հիշում մյուս բաները, ուստի աղաչում եմ նայել հունարենի մեջ և գրել, որ.թերի չմնա» (Տե'ս ԵՁԳԱԹ, Նալբանդյանի ֆ., № 24, և ԳԱ հասարակական գիտ. «Տեղեկագիր», 1957, № 1)։
ԿՏՈՐ ՄԸ ԱՅՎԱԶՈՎՍՔԻԱԲԱՆՈԻԹՅՈԻՆ
(էջ 369)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրվել է հավանաբար 1864 թ. վերջերին Պետրոպավլովյան բերդում։ Առաջին անգամ տպագրվել է Կոստանդնուպոլսի «Մեղու» շաբաթաթերթում, 1864 թ. դեկտեմբերի 5-ի համարի հավելվածում։
Առաջին անգամ Մ.Նալբանդյանի երկերի ժողովածուում տպագրվել է ռուսական հրատարակության մեջ (М. Налбандяч, Избранные философские и общественно-политические произведения, общая редакция А. Б. Хачатуряна, М․, 1954, стр. 595—608).
Քանի որ այն առաջին անգամ տպագրվել է «Մեղուի» հավելվածում առանց ստորագրության, որոշ ուսումնասիրողներ պամֆլետը համարել են Հ. Սվաճյանի ստեղծագործություն և զետեղել 1960 թ. լույս ընծայված Հ. Սվաճյանի «Հրապարակախոսություն» ժողովածուի մեջ։
Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել առաջին հրապարակումը։ Նալբանդյանի գրչին պատկանելը հաստատվում է Աշոտ Հովհաննիսյանի պամֆլետի՝ քննական տեքստի հրատարակության ծանոթագրություններում (տե՛ս Ա. Հովհաննիսյան, Միքայել Նալբանդյանի նորահայտ պամֆլետը, ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», հաս. գիտ., 1950, № 7, էջ 51 —76)։
Պամֆլետի ձեռագիրը (դարձյալ առանց ստորագրության) հայտնաբերել է Աշոտ Հովհաննիսյանը Մատենադարանի արխիվում (թղթապանակ № 247, վավերագիր № 1059)։ Այն բաղկացած է 7 էջից, գրված «Фабрика Сергеева № 7» պիտակն ունեցող գրասենյակային թղթի վրա։ ի՞նչ ճանապարհով և ե՞րբ է հիշյալ ձեռագիրը հայտնվել Մատենադարանի արխիվում, դեռևս չի պարզված։ «Հայտնի է միայն, — նկատում է Ա. Հովհաննիսյանը,— որ դա չի մտել Սինոդի գործերի, կամ կաթողիկոսյան դիվանի թղթերի մեջ, այլ պատկանում է այն վավերագրերի թվին, որոնք կուտակվում էին Էջմիածնում մասնավոր մարդկանց պատկանած հավաքածուներից»։ Ձեռագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն գրված է ոչ Նալբանդյանի