Այս էջը հաստատված է

չէ մնում։ Մեր որդիքը նոքա փոխեցին շունի հետ։ Չէ՛, անհնար է, որ այլևս մնանք նույն հարաբերության մեջ։

Զանազան գավառներում դուրս երևեցան զանազան ընդդիմությունք և ապստամբությունք, եթե իրավունք պահանջելը, վսեմ ոճով, կարելի է ապստամբություն անվանել։ Կառավարությունը զենք գործ դրեց նոցա վերա, բայց սպանվածների արյունը ոռոգեց և աճեցուց ընդդիմության տունկը։ Եվ այսօ՜ր, ամենայն րոպե, հեռանում են միմյանցից ազգը և կառավարությունը։ Ազնվականությունը երևեցնում է երկու միմյանց ներհակ կուսակցությունք, ճառաջընթաց և հետընթաց: Հառաջընթաց կուսակցությունը միացած է ազգի էական օգտի, այսինքն ստրուկների հետ։ Նա ներգործում է և հետընթաց կուսակցության և կառավարության հակառակ։ Եվ այս, հայտնի, գրավոր և օր ու ցերեկով։ Իհարկե շատերը թռան դեպի Սիբիր, շատերը մաշվում են բանտերի և ամրոցների մեջ։Այս տողերը գրելու միջոցին հասած՝ պաշտոնական լուրը իմաց տվեց, թե Տվերի հառաջընթաց կուսակցութենից տասն և երեք հոգի մատնվել են ծերակուտի հինգերորդ բաժնի ձեռք, այսինքն, քրեական ատենի ձեռք,որովհետև ստորագրությամբ գրած են գավառական ատենին, թե չեն կարող և չպիտի ներգործեն 1861 փետրվար 19 հրովարտակի համեմատ,քանզի ընդդեմ է այն հրովարտակը ազգի էական շահին։ Այսքանով չէ գոհացել ազնվականությունը և փետրվար 2-ից տվել է կայսեր մի մեծախորհուրդ խնդիր[1]։

Հետընթաց կուսակցությունը մնացել է ազգի և կառավարության մեջտեղը, երկու կողմից ևս դժգոհ, երկու կողմին ևս թշնամի. և ընդդեմ

  1. Դնում ենք այստեղ այն խնդրի հարազատ պատճենը և մի քանի պարբերություն, մեր նամակագրի մեզ տված տեղեկութեններից, պահելով նորա թե ոճը և թե ուղղագրությունը։
    Ձեր Կայսերական Մեծություն
    Ամենողորմ Թագավոր

    1861 փետրվարի 19-ի օրենսդրությունը հրատարակվելեն ետքը, Թվերի ազնվականությունը , առջի անգամ գումարվելով, կբարևե Ռուսաց թագավորը, որ ձեռք զարկավ ստրուկները ազատելու և Ռուսիո հողի վրա եղած ամեն անիրավություն արմատախիլ ընելու։ Թվերի ազնվականությունը կհայտնե հրապարակավ, որ ինքը սրտանց զգայակից է Ձ. Կ. Մեծության բարի սկզբնավորությանց և պատրաստ է հետևելու ձեզ այն ճամբով, որ կտանի ի բարօրություն Ռուսաց ազգին։ Մեր պատրաստականությունը և Ձ. Կ. Մեծության անձին վրա ունեցած կատարյալ հավատը ապացուցանելու համար, մեք կհամարձակինք աոաջարկել, Ձեր բարի դիտողության, մեր մտածությանց անկեղծ գծագրությունը, առանց ամենևին ստության, կամ բան մը ծածկելու։

    Փետրվարի 19-ի հրովարտակը, ազգին ազատություն հայտնելով, բարվոքեց քիչ մը ստրուկներուն նյութական բարեկեցությունը, բայց չազատեց զանոնք ստրկական կախողոլթենեն, և ստրկական իրավունքեն ծնած բոլոր անօրենությունները չոչնչացուց: Ազգի առողջ բանականությունը չկրնար համաձայնեցնել Ջ. Մեծության հայտնած ազատությունը, ներկա, առ իրենց պարոնները, հարկադրական հարաբերությանց հետ, և կացությանց արվեստական բաժանարարության հետ։

    Ազգը կտեսնե, որ ինքը, երբեմն ժամանակի, պիտի կրնա ազատիլ միմիայն հարկադրական աշխատութենե, բայց հավիտյան հարկատու պիտի մնա, հանձնված նույն պարոններուն իշխանությանը, որոնք այժմ խաղաղության միջնորդք կանվանին։

    Թագավո՛ր, հայտնի կխոստովանինք, որ մեք ալ չենք հասկնաք այս գրությունը։ Ասան!- ահագին անհասկացողությունը, զբոլոր հասարակությունը կդնե անելանելի և տերության կորուստ սպառնացող վիճակի մը մեջ։

    Ինչ բան արգելք կըլլտ զանի հեռացնելու:

    Հողը, պարտավորապես, ստրուկներուն սեփականությունը դարձնելու մեջ, մեք ոչ միայն չենք տեսներ մեր իրավանց ավերում մը, այլ, միակ միջոց կճանչենք զանի, մեր աշխարհի խաղաղությունը և մեր սեփական նյութական օգուտները ապահովելու համար:

    Մեք կխնդրենք, որ այս միջոցը ի գործ դրվի և տերության ընդհանուր զորությամբ անի ի կատար հանվի, առանց բոլոր ծանրությունը միմիայն ստրուկներու վրան դնելու, որոնք ամեն ուրիշեն քիչ մեղք ունին, ստրկական իրավունքի գոյության մեջ։

    Ազնվականությունը, իրեն կացության արտոնության զորությամբը, մինչև ցայսօր ազատ էր հասարակաց գլխավոր պարտքերը կատարելեն։ Թագավո՛ր մենք արյան մեղք կհամարինք ապրիլ և օգուտ քաղել հասարակաց կարգի աղեկություններեն, ուրիշ կացությանց հաշվով։ Անիրա՛վ է այն կարգը, ուր խեղճը մեկ ռուբլի կվճարե, իսկ հարուստը և ոչ քոբեկ մը։ Ասիկա կարելի էր ընդունվիլ, քանի որ ստրկական իրավունքը կտևեր, բայց այժմ, անի՝ օտարակերներու և իր հայրենիքին բոլորովին անօգուտ մարդոց կարգը կդնե զմեզ։

    Մենք չենք ցանկար օգուտ քաղել ասանկ անարգ արտոնութենե մը, և անոր առհապա հարատևությունը չենք առներ մեր պատասխանատվությանը տակ։ Մեք ամենահպատակորեն կխնդրենք Ձ. Մեծոլթենեն հրաման տալ մեզ, մեզ վրա ընդունիլ տերության հարկերուն և պարտքերուն մեկ մասը, ամեն մեկիս կարողության համեմատ։

    Նյութական արտոնություններե զատ, մեզ միայն տված է նաև զազգը կառավարելու մարդիկը ընտրելու և կարգելու իրավունքը։ Աս օրվան օրս, անօրենություն կհամարինք մենք, այն իրավունքը բացարձակապես մեզ պահել, և կաղաչենք, որ անի ուրիշ կացությանց վրա ալ տարածվի։

    Ամենողորմ Թագավոր, մենք հաստատ հավատացած ենք, որ Դուք սրտանց կցանկաք Ռուսիո աղեկության, այս պատճառով սուրբ պարտք կհամարինք հայտնի ըսել, որ մեր և Ջ. Մեծության կառավարությանը մեջ սարսափելի անհամաձայնություն մը կա, որ արգելք կըլլա Ձեր բարի դիտավորությունները կատարել։ Տերության պաշտոնյայքը, փոխանակ խոստաՑված ազատությունը ստոՒգապես ի գործ դնելու, առ ժամանակյա հարկադրական գրություն մը հնարեցին, որ թե ստրուկներուն և թե պարոններուն համար անտանելի է: Փոխանակ մեկ անգամ ստրուկները ազատ պարտավորապես հողի տեր ընելու, անոնք՝ հոժարակամ համաձայնության այնպիսի կարգ մը հնարեցին, որ թե ստրուկները և թե պարոնները վերջին աստիճան աղքատության հասցնել կսպառնա: Այժմ, անոնք դարձյալ հարկավոր կդատեն ազնվական արտոնությանց պահպանությունը, մինչդեռ մենք, որ ամենեն ավելի այս գործին մեջ օգուտ ունինք, անոնց վերնալուն կցանկանք։

    Այս ընդհանուր անհամաձայնությունը, իբրև աղեկ ապացույց կծառայե անոր, թե անհրաժեշտ հարկ եղած փոփոխությունները գրագրական(bereaucratique) ճամրով չպիտի կրնան կատարվիլ: Մեք ալ՝ հանձնառու չենք բոլոր ազգին փոխանակ խոսել, չնայելով, որ ավելի մոտ կանգնած ենք անոր. և հաստատ հավատացած ենք, թե միմիայն բարեմտությունը բավական չէ, ոչ միայն գոհացնելու, այլ, մինչև անգամ և ազգային կարիքը ցցունելոլ համար։

    Մեք հավատացած ենք, թե բոլոր փոփոխությունները հառաջ չերթալուն պատճառը այն է, որ առանց ազգի կամքը հարցնելու կըլլան։ Բոլոր ռուսական հողեն ընտրված երեսփոխաններ գումարելը միակ միջոց կերևա գոհացուցիչ կերպով այն խնդիրները լուձևլու, որ զարթեցան, բայց չվճռվեցան փետրվար 19-ի դրությամբ։

    Ձեր Մեծության դիտողությանը ներկայացնելով երկրական ժողով գումարելու ամենահպատակական աղաչանքը, մեք կհուսանք, որ ընդհանուրի աղեկության սրտանց փափաքը, որով ոգևորված է Թվերի ազնվականությունը, հակառակ մեկնաբանությանը ենթակա չըլլար:

    Խորին երկյուղածության զգացմունքով, երջանկություն կհամարինք անվանվիլ

    Ձ. Կ. Մեծության ամենանպատակք
    (112 սաորագրությունք)
    2 փետրվարի 1862.
    Թվեր։

    «...Ազնվականներուն այս ազնիվ խնդիրը տեղը հասնելեն ետքը (շարունակում է նամակագիրը) զորապետ Աննենքոֆը, քանի մը գնդապետներով և խումբ մը ժանտարմով Թվեր կխրկվի։ Կառավարությունը մինչև այսօր կկարծեր, թե ստրուկները կեսկատար ազատելով գործը պիտի լմննա։ Անդին, ազնվականությունը, իր արտոնոuթյուններեն հրաժարվելով, հավասարություն կպահանջե, երեսփոխանական ժողով կպահանջե, ուրիշ խոսքով, սահմանադրություն կպոռա։ Միայն Թվերի ազնվականությունը չէ, այլ շատ գավառներ նույն համբուն կհետևին և փետրվարի 19-ի օրենքը կատարելն հրապարակավ կհրաժարին։ Թամպով գավառի ազնվականությունը միևնույն բովանդակությամբ խնդիր մը տվեր է Կայսեր, միայն սա՛ տարբերությամբ, որ հոն ազնվականաց հետ ստորադրեր են բոլոր վաճառականը և ստրուկները։ (Օրինակը տակավին ձեռքս չհասավ, որ քեզ խրկեի)։

    Կառավարությունը Թվերի գործեն սարսափ մը կզգա և ուզելով խորամանկություն բանեցնել, հասարակ ժողովրդի մեջ ձայն կտարածե, թե ազնվականությունը՝ Կայսեր տված խնդիրքին մեջ դեմ է ստրուկներու ազատության, որպեսզի ստրուկները այն ազնիվ կացության դեմ հարուցանե, որմե ինքը կվախնա։ Ազնվականությունը կիմանա այս դավաճանությունը և իր տված խնդիրը, ամեն քաղաք, ամեն դեղ հասարակ ժողովուրդի մեջ՝ կսկսի կարդալ և հասկցնել, որով ո՛չ միայն հասարակ ժողովուրդին միտքը կրժըշկվի, ո՛չ միայն կառավարության խարդախությունը երևան կելլե, հապա՛, ժողովուրդը, կկապվի ազնվականության հետ և սահմանադրություն բառը կարտասանե։

    Տասներեք հոգի ազնվական երիտասարդք, որ իբրև ազատության առաքյալք, իրենց վրա առած վերոդրյալ սուրբ և վսեմական պաշտոնը, ժողովուրդին՝ ճշմարտությունը կքարոզեին և կառավարության մոլորեցուցիչ խարդախությունը երևան կհանեին, կառավարության պաշտոնյաներեն ձերբակալ կըլլան և կբանտարկվին:

    Ասոնց մեջեն երեք հոդի իբրև դլխավորք, երկու եղբարք Նիքոլայ և Ալեքսեյ Պա¬ րունին (ասոնք այն երևելի Մ. Ա. Պաքունինին եղբայրներն են, որ իբրև առաջնորդ գերմանական ապստամբության (1848) բռնվեցավ Տրեզտենի մեջ և ութը տարի բանտ մնալեն և չորս տարի Սիպերիա աքսոր կրելեն ետքը, հրաշքով մը ազատություն գտնելով, ճաբոնի և Ամերիկայի վրայով Լոնդրա հասավ) և Լազարեֆ անվամբ ռուս ազնվական մը, Բեդերսպուրկի Սուրբ Պետրոսի և Պողոսի ամրոցը կխրկվին։ Բայց ո՛ւշ, ազնվականը և ժողովուրդը կապվեցան իրարու հետ...

    Հյուսիսային կոթողը կշարժի՜...

    Եվ ինչպես մեծ շինվածք մը կանգնելու համար, շատ նյութեր կմտնեն անոր կազմվածքի մեջ, այնպես ալ՝ անոր կործանումեն ետքը՝ շատ նյութեր կստացվին զատ շինվածներու համար։ Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել, վասնզի ազատությունը հողի վրա կհիմնվի, քանզի ոչ միայն ին՛քը ռուսը կուզե իր ազատությունը, այլ՝ կքարոզե թե Լեհաստան, Ֆինլանտիա, Փոքր Ռուսիա (15 միլիոն ժողովուրդ), Կովկաս, Վրաստան և Հայաստան պետք է, որ ազատ և անկախ ըլլան Մեծ Ռուսիայեն, որպեսզի ինքը 43 միլիոն զուտ ռուսական ազդը, ստուզապես ազատվի, ամեն ստրկության և ամեն բռնաբարության սկզբունք մերժելով և իր բարոյական ու նյութական ուժը և զորությունը միմիայն իր մեջը ամփոփելով, որպեսզի երջանկություն ճաշակե, հազարամյա դերութենե ետքը և հառաջանա քաղաքակրթության մեջ։ Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկության ազատության վերաբերությամբ, մեծ խորհուրդ ունի... և այլն։ Ծ. Հ.