Այս էջը սրբագրված է

գործերը (Այվազյան Գ.) և ազգավնաս ընթացքները լսելնուս համար նամակ գրած եմ իրեն»։ Թերթի նոյեմբերի 13-ին (№ 223) տպագրվում է Մատթեոս կաթողիկոսի՝ Գաբրիել Այվազովսկուն ուղարկված գրության պատճենը, դեկտեմբերի 31-ի (№ 226) համարում՝ մի թղթակցություն Ալեքսանդրապոլից Թ. Կ. Տ. ... օֆ ստորագրությամբ, որը պատասխանելով <<Հայ ոմն>> ստորագրությամբ գրված բողոքին, հայտնում է, որ <<Վ. Կաթողիկոսը և Էջմիածնի սյունոդհոսը երեք տարիե չափ կա, որ կանչում էին Գաբրիել վարդապետինի Ս. Էջմիածին, զանազան խնդիրներու և վիճակային գործոց պատկանյալ հարցումներ անելու և մանավանդ մի քանի տարիների վիճակին, եկեղեցյաց արդյանց և ծախուց հաշիվը պահանջելու համար, սակայն Գաբրիել վարդապետը առ ոչինչ համարելով բարձրագույն իշխանության պատիվն ու հրամանը փույթ չուներ երբեք գալու և յուրաքանչյուր հրամանագրի դեմ համարձակում էր անդամ իրան սահմանեն դուրս հանդուգն պատասխաններ գրել ի հարկե... հզորագույն մարդկանց պաշտպանության ապավինելով։ Բայց Վ. կաթողիկոսն և էջմիածնի սյունոդհոսն տեսնելով, որ ինքնագլուխ վարդապետ առաջնորդին տարապայման ներգործությունը և ապստամբությունը չափից և սահմանից շատ և շատ դուրս էին, ուստի այս անգամ Հայրապետական կոնդակով և սյունոդհոսի հրովարտակով սաստիկ կերպով ծանր ծանր կշտամբանոք և սպառնալյոք կանչեցին զինքն ի Ս. Էջմիածին և այնտեղ մեկ ամսի չափ պահելով, յուր չափը ճանաչեցին և քանի մի առաջարկություններ և հարկավոր պատվերներ տալով ապագայի զգուշությանց համար, վերադարձրին ետ, իհարկե առանց եպիսկոպոսության>>։

Էջ 369, տ. 16. «Այն միջոցին, օր մեր վերապատվելին...» — Այդպես էին մեծարում միայն կաթոլիկ, կամ բողոքական կղերին։ Նալբանդյանը «վերապատվելի» կոչելով Այվազովսկուն, ցանկանում էր շեշտել ինչպես նրա անցյալում կաթոլիկ լինելու հանգամանքը, այնպես էլ ներկայումս պահպանած «կաթոլիկամտությունը»։

Էջ 369, տ. 17. «...Մինչև անգամ (ասի աչքով տեսնողի մը վկայություն է): «Արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյան» ըսելով կնիք մ՛ալ փորեք ավեր էր...» — «Մեղուի» 1861 թ. մայիսի 30-ին (№ 135) տպագրված Բ․ Աթամանյանի «Գաբրիել վարդապետ Այվազովսքի և ազգային Խալիպյան վարժարան» հոդվածում ասված է. «Եվ հանկարծ առ մեզ եկած չեկած' կամացուկ մը իր սովորական խորամանկության դիմելով՝ եղբոր պ. Հովհաննես արհեստագետին ձեռքով ազգին սուրբ իրավաց դեմ, կայսեր ինքզինքր եպիսկոպոս հաստատել կուտա, որ եթե իր դիմակը մեկեն բացվելու ըլլա և կաթուղիկոսը չբարեհաճի գնա եպիսկոպոս ձեռնադրել, կայսեր հրամանովը անոր սպառնա։ Նա, որ այնքան ինքզինքը ազգասեր կքարոզեր, նեղ, խոնարհ և բարեպաշտ վարդապետ՛ կան¬ վաներ , որ ամենևին փառասիրաթյուն ըսած բանը չէիր կարծեր որ ունենա, ծածուկ ձեռքի տակե եպիսկոպոսության ետևե կընկնի, և այն ապօրինավոր և ամենացած կերպով...»։ Ապա տողատակին տրված է հետևյալ բացատրությունը. «Այնքան նա վստահ էր իր եպիսկոպոս ըլլալուն վրա, որ դեռ կաթողիկոսության աթոռը պարապ եղած ժամանակը' փառավոր կնիք մը պատրաստել և փորել կուտա այսպես գրված. «Նախիջևանի և Պեսարապիո վիճակավոր Արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյան»։ Այս կնիքը՝ պարծենալով ցուցուցեր չէ իր սիրելի Մուրատյան վարժարանը ուսում առած աշակերտին, որ այժմ Ազգային Խալիպյան Վարժարան վարժապետներից մեկն է»։

Էջ 369, տ. 21. «Վեհափառ. կաթողիկոսը ստիպվեցավ վերջապես ականջ դնել ազգին անդադար բողոքանաց» — Շահելով կաթողիկոս Մատթե Չուխաջյանի վստահությունը, Այվազովսկու <<Վարդապետարանի>> շուրջ ծավալված պայքարի ընթացքում, Նալբանդյանին հաջողվում է բեկանել Խալիբյանների և Հայրապետյանների միջև 1858 թ. Այվազովսկին