Այս էջը սրբագրված է

էջ 387, տ. 7. <<Թայ, որ գայթակղեցուցանէ․․․>>—Տե՛ս Աւետարան ըստ Ղուկ․, գլ․ Ժէ, 2։

էջ 387, տ. 20. «...Գրեթե կես դար սորանից հառաջ հոյակապ լորդ Բայրոնի բերանով խոստովանվել է հայոց ազգի բարոյականության բարձրությունը>> —խոսքը վերաբերում է 1818 թվականին հայ-անգլերեն քերականության համար Բայրոնի գրած առաջաբանին, ուր ասվում է. <<Երր 1818 թ. Վենետիկ հասա, իմ միտքն այնպիսի վիճակի մեջ էր, որ կարիք էր զգում ծանր զբաղումի... Այդ ժամանակ ես էլ, մյուս ուղևորների նման, խիստ հետաքրքրվում էի ս. Ղազար մենաստանի հասարակությամբ, որը կղերական հաստատության մեջ միավորում էր բոլոր առավելությունները, առանց յուրացնելու դրա մոլորություններից որևէ մեկը...:

Այս մարդիկ քահանաներ են մի հարստահարված և ազնվական ազգի, որը հրեաների և հույների նման տարագիր և ստրուկ է եղել, առանց առաջինների պես խստասիրտ, կամ վերջիններիս պես գերի դառնալու։ Այս ժողովուրդը հարստացել է առանց վաշխառության և վաստակել է ամեն պատիվ, որ կարող են գերության մեջ վաստակել, առանց խարդախության...

Գուցե դժվար կլիներ որևէ այլ ազգի տարեգրությունները գտնել ավելի նվազ արատավորված ոճիրներով, քան հայոց, դրանց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները' ճնշման հետևանք։ Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը,—իսկ դա անցյալում դառն է եղել,—ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը...:

... Եթե ս. Գիրքը ուղիղ ըմբռնենք, Հայաստանի մեջ էր, որ զետեղված էր դրախտը, Հայաստան, որ Ադամի սերունդների չափ նույնքան թանկ վճարեց իր հոգու վաղանցուկ մանկության համար այն մարդու երջանկությանը, որն իր փոջուց էր ստեղծված...

...Բայց կարելի, է ասել, թե դրախտի անհետացման հետ միասին սկսվեց նաև այս երկրի տարաբախտությունը, որովհետև թեպետև երկար ժամանակ նա եղավ մի զորավոր թագավորություն, բայց հազիվ երբեք անկախ մնաց․ և' պարսից սատրապները, և՛ թուրքական փաշաները հավասարապես անապատ դարձրին այն երկիրը, ուր աստված ստեղծել էր մարդուն ըստ իր հատուկ պատկերի>>։

Բայրոնի այս Առաջաբանը մնաց անտիպ, քանի որ Մխիթարյաններր հրաժարվեցին տպագրել այն, վախենալով թուրքերի ու պարսիկների հասցեին ասված սուր խոսքերից։

Սույն աոաջաբանը Թոմաս Մուրը հետագայում գտավ բանաստեղծի թղթերում և Հրատարակեց 1830 թ. նրա կենսագրության մեջ (Th. Moore Lord Byron’s Lile, Letters und journals,), որտեղից և՜ թարգմանվեց, և' տարածվեց գրեթե բոլոր քաղաքակիրթ ազգերի լեզուներով (Տե՛ս Խ. Դաշտենց. Բայրոնր և հայերը, Ե., 1959, էջ 91 — 97),

էջ 387, տ. 24. «Հավանական է ենթադրել, թե մինչև այոօր պահվում են Մխիթարյանց գրատան մեջ Բայրոնի նաև «The Liberal» օրագրի անմոռանալի թերթերը»—1821 թ. հոկտեմբերին Բայրոնը Ռավեննայից տեղափոխվում է Պիզա։ Ռավեննայում անդամագրվելով Կարբոնարների կազմակերպությանը, նա քաղաքական հետապնդումներից խուսափելու համար անցնում է Պիզա և Շելիի ու Լեյ Հանտի հետ ձեռնարկում «Կարբոնարի ամսագրի հրատարակումը, որն այնուհետև վերանվանվել էր «Tile Libera!>> 1822 — 23 թթ. հրատարակվել է ամսագրի ընդամենը 4 համար։ Դատելով Նալբանդըանի վերոհիշյալ արտահայտությունից, նա <<Մխիթարյանց գրատան մեջ>> տեսել է այդ հազվագյուտ