մնում տերության և հասարակության մոտ և չէ կարող մնալ, քանի որ տերությանց ծախքերը, օրըստօրե բարձրանալով, լեռնանում են, և քանի որ ժողովուրդը հող չունի և ուր որ ունի, չկամի գործել։ Նա թողում է դաշտը և գնում է քաղաք կամ մայրաքաղաք, նշանակում է թե օրըստօրե պակասում է երկրագործների թիվը, հետևաբար ընկնում է զուգակշիռը։ Դիցուք հազար հոգի շինական երկիր էին գործում, որոնք երկրագործութենից հառաջացած արդյունքը վաճառելով, անշուշտ, պիտի ներս բերեին դուրսից յուրյանց մեջ որևիցե քանակություն ոսկու և արծաթի։ Այժմ այգ հազար հոգին, թողնելով երկրագործությունը, թե կամա, և թե ակամա, և երթալով և բնակվելով քաղաքի մեջ, ոչ միայն փոքրացնում է երկրագործների թիվը, այսինքն, դուրսից հասարակ ժողովուրդի մեջ ոսկի և արծաթ բերողի թիվը, այլև շատցնում է երկրագործության արդյունքի կարոտողների թիվը։ Եվ փոխանակ որ ինքը պիտի դրամ ստանար դուրսից, այժմ ինքը
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/57
Այս էջը հաստատված է