ղուրուշ պարտքիդ փոխանակ վաղը երկու հազար կամ ավելի վճարել, վաճառականություն առնել մի տեղում, ուր գործի սկսված օրից երևում է սնանկության դալուկը, այսպիսի մի վաճառականություն մեզ միշտ անհասկանալի կմնա։ Հայոց ազգը, Պոլսի մեջ, կամ այլ գավառական քաղաքներում, եթե դուրս հանենք արհեստավորքը և հայաստանցի բեռնակիրքը, մնացածը առհասարակ վաճառական է. ի՞նչ վաճառական, կարելի է ասել յուր անունով, ուրիշի գործակատար։ Մեծագույն մասը այս տեսակ վաճառականների հազիվ հազ կարողանում են ապրիլ, բավական բազմաթիվ մասը զոհ գնաց Թուրքիայի դրամական անկարգության։ Ամենափոքրագույն և շատ ամենափոքրագույն մասը գուցե տևում է զիարդ և իցե. բայց ոչ ավելի, քան թե զիարդ և իցե, որովհետև այն պայմանների տակ անհնար է ուրիշ կերպ։ Արհեստավորը և բեռնակիրը, որ չունի և այս վաճառականների ունեցած շատ կամ սակավ նյութական ուժը, ապաստան է յուր երկու ձեռքի աշխատության։
Բայց, չնայելով այս բոլորի վերա, ազգը օրըստօրե թողնում է յուր երկիրները և կենտրոնանում է քաղաքներում։ Աղքատությունը ստիպում է նորան թողուլ յուր տունը, յուր ընտանիքը, յուր ամուսինը, յուր զավակները և գնալ Պոլիս կամ այլ քաղաք, աղքատութենից ազատվելու համար։ Բայց այդ տեղերում ևս, նորան հանդեպ է դուրս գալիս էապես, նույն աղքատությունը, գուցե մի փոքր քաղաքային ամոք կերպարանքով։ Դիցուք, գեղում ստանում էր նա օրական հինգ ղուրուշ, իսկ քաղաքում ստանում է ութն կամ տասն, բայց ինչ օգուտ այն երեք կամ հինդ ղուրուշ հավելվածից, մինչ չէ մնում նորա ձեռքում։ Քաղաքի մեջ, համեմատությամբ շինական կյանքին եթե ոչ ավելի, գեթ հարյուրին քառասուն առավել է և ծախքը։ Եթե մարդը հինգ ստանալով աղքատ էր գյուղում, աղքատ կլինի Պոլսի մեջ կամ այլ քաղաքներում, ութն կամ տասն ստանալով։
Բացի սորանից, ընտանեկան կյանքից զրկվիլը, դժոխային աշխատությունը, որով պիտի շահի նա այն մի քանի հավելյալ ղուրուշները, անտուն, վարատական և անմաքուր կյանքը, որ պիտի անցուցանե նա զանազան իջևաններում ։ Երեկոյան պիտի գա վաստակյալ, ուժաթափ, շատ անգամ և վնասված անդամներով, իսկ լուսաբացին, նույն եգիպտական ծառայությունը, որ սպասում է նորան։ Չկա այն ընտանեկան մխիթարությունը, ամուսնու և զավակների մտերմական, գողտրիկ և անմեղ հայացքը, որ առանց ձայնի, առանց խոսելու, կարող են ամոքել ճակատագրի դառնությունը, և այս բոլորը անխորհուրդ, առանց հիմնական հաշվի և չկամելուց, արմատական կերպով դարման տանել յուր