Ազգը, լավ ու վատ, փորձեց մինչև այժմ վաճառականությունը, նա փորձեց և վարձկանությունը և մշակությունը. սոցանից հետևեցավ նորա կյանքի ավերանքը, որի տակ այսօր ճնշվում է միջաբեկ։
Հիմնական և խելացի հնարը փրկության, ուրիշ բան չէ կարող լինել, եթե ոչ դառնալ յուր նախկին կացությունը։ Հողը և երկրագործությունը կարող է նորան փրկել:
— Ուրեմն բոլոր ազգը երթա երկրագո՞րծ դառնա, այդ անհնարին մի բան է և չկատարվելու ցանկություն։
— Չենք ասում բոլորը, բայց պիտի որ ազգի մեծագույն մասը երկրագործ լինի, իսկ փոքրագույնը՝ երկրագործի դուրս բերած արդյունքը մշակող և վաճառող, որ զուգակշիռը պահվի և աղքատությունը տարագիր գնա։
— Բայց դուք մոռանում եք, որ Թուրքիան Եվրոպա չէ։ Նա չունի ոչինչ ճանապարհ, ոչինչ հաղորդակցությունք, որ անհրաժեշտ են թե երկրագործին յուր բերքը տանելու մի տեղ, և թե վաճառականին յուր վաճառքը դուրս արձակելու համար։
— Այո՛, ընդունում ենք այդ, բայց դարձյալ կարելի է գործ կատարել։ Մի՛թե սակա՞վ տեղեր կան, մեծ և փոքր Հայաստանի մեջ, որ մոտ են Սև ծովին և Միջերկրականին երկու, երեք, չորս կամ հինգ օրվա ճանապարհով։
Մենք չենք ասում, թե հայը երթա սկսանե յուր երկրագործությունը Բաբելոնի սահմաններում։
Այն ժողովուրդը, որ դուրս չէ եկել յուր պատմական աշխարհից, թող և չշարժի, մեք ընդդեմ ենք գաղթականության և գաղթականություն չէ մեր քարոզածը. իսկ այն մասը, որ դուրս է յուր աշխարհից, ասել է թե գտնվում է գաղթականության և պանդխտության մեջ, նորան հրավիրում ենք վերադառնալ, մանավանդ Փոքր Ասիա, որ ավելի հրապուրիչ է յուր ծովեզերյա դրությամբ։
Հերիք է, որ մի երկու գլխավոր և հարմարավոր տեղերում սկսանի երկրագործությունը. մյուս մասերում, որ թերևս հեռի են ծովից, նույնպես կզարթի։
Վաճառականությունը կլրացնե պակասը։
Ո՞վ արգելառիթ է հայոց ժողովրդին, որ նա չբնակի վերասաց տեղերում և ինչ տեղեր, ուր պարարտ հողը բուսուցանում է գրեթե ինքստինքյան, քանզի երկրագործական գիտությունքը դեռ ոտք չեն կոխել այն կողմերում:
Եվ փո՞քր գործ կարելի է տեսնել մի հողի վերա, ուր աճում է և