Այս էջը հաստատված է

չկա, ոչ սուրբ և ոչ անսուրբ գրքերում։ Դնենք, թե հին ազգերը մեռան և հաջորգք չթողեցին, բայց նոր ազգերը, որ հիների օրերում չկային, նո՞ր ստեղծվեցան, թե՞ գետնից բուսան։ Եթե մարդը կա, եթե մեք տեսնում ենք նորան, եթե շատ անգամ գիտենք նաև նորա ծագումը, ինչպես ապա ուրանում ենք նորա լինելությունը։

— Մեք ուրանում ենք ազգի լինելությունը. մարդը կա, բայց ազգը չկա։

— Ազգը եղած ժամանակ, դարձյալ այդպիսի մարդերից չէ՞ր բաղկացած։ Այս ի՛նչ բաբելոնյան խառնակություն է։

Բայց չէ՛․ սխալը աստեղ չէ։ Սխալը փորձական սխալ չէ, սխալը ըսկզբունքի մեջ է։ Երբ տեսական ըմբռնումը սխալ է, թյուր կլինի նորա փորձական հետևությունը և կերևեցնե մի բաբելոնյան խառնակություն: Եթե փյունիկեցիք յուրյանց վերա կրած չլինեին փյունիկեցի հատուկ անունը, եթե նոքա ապրած լինեին մարդու անունով, նոքա չպիտի վերջանային, որովհետև մարդը կա։ Բայց, որովհետև նոքա իբրև փյունիկեցի երևեցան, ուստի և իբրև փյունիկեցի վերջացան։ «Ազգ գայ և ազգ երթայ» — ասում է բանաստեղծ-թագավորը։ «Իսկ մարդը հավիտյան կա» — կցորդում ենք մեք։

Չքացած ազգը ապրում է յուր ժառանգների մեջ, հառաջացած նոր ազգը վաղո՛ւց ապրում էր յուր նախահարց մեջ։ Ազգի մահը անհատի մահի պես չէ, ազգը չէ մեռնում ֆիզիկապես։ Ազգը մեռնում է, բայց նորան կազմող անհատները կենդանի են, նոքա չեն կորչում, չեն չքանում և մարդերի թիվը չէ սակավանում, թեև մեռներ մի ահագին ազգ: Ի՛նչ է ուրեմն չքացողը, մեռնողը․ ի՛նչ է հաոաջացողը, և ի՛նչ զորություն է այն, որ երբ չքանում է, կենդանի մարդերի միլիոնավոր բազմություն օր ու ցերեկով համարվում է չքացած, և երբ հառաջանում է, վաղուց արդեն ապրող մի բազմություն կազմում է նոր դարագլուխ կյանքի և գոյության։

Ազգությանը միայն, կարող է պատասխանել սորան։

Ազգությունը է ազգի անձնավորությունը, ազգի դեմքը։ Միլիոնավոր մարդիկ կորուսանում են յուրյանց անհատական ինքնուրույնությունը, այդ անձնավորության օգտի համար. նոքա չեն երևում որպես մարդ, այլ որպես անդամ այս կամ այն հավաքական անձնավորության: Եվ այդ անձնավորությունը բարոյապես ապրում է և ինքնուրույնաբար. ունի յուր սեփական կյանքը, յուր լեզուն, յուր սովորությունքը, յուր ավանդությունքը...

Նորա ամեն մի սեփականը սուրբ է նորան, և վա՛յ մյուսին, որ ձեռք բարձրացնե նորա, այս կամ այն, սեփական սրբության վերա։ Եվ ինչպես,

6-715