Այս էջը սրբագրված է

սակի և սեռի, Ռուսիո գերմանաթաթար կառավարությունը իբրև մի վամպիր ծծում է Լեհաստանի արյունը, փակում է նորա եկեղեցիքը, դպրոցները, և հրամայում է քար կամ փայտ դառնալ։ — Քաղաքակրթություն է տարածում ։

Փոքր Ռուսիան, (15 միլիոն ժողովուրդ) յուր լեզվով, յուր պատմական ավանդությամբ, յուր կյանքի կերպերով և սովորությամբ, ոչինչ հարաբերություն չունի Մեծ Ռուսիային, և ոչ միայն այսչափ, այլև սաստիկ թշնամի է նորան, խնդրում է յուր անկախությունը, բայց Ռուսիո կառավարությունը շղթաներով կապում է նորան և ազատության մարգարեներին պատասխանում է բանտով, կնուտով և աքսորով։ —Քաղաքակրթություն է տարածում։ — Հափշտակել է և ստրկացրել է Ֆինլանդիան։ —Քաղաքակրթություն է տարածում։ — Խաբանոք ճանկել է Վրաստանը և Հայաստանի մի մասը և ճնշում է նորանց յուր ծանրության տակ։ — Քաղաքակրթություն է տարածում։ — Եվրոպական տերությունքը անդադար օգնություն են տալիս Թուրքիային, որ նա դիմանա և չկործանվի։ — Որպեսի Թուրքիո ստրկացած հայ, սկլավոն և հույն ժողովուրդը քաղաքակրթիչ հոգաբարձվից չզրկվի: — Կուրան ով Ավետարանի որդի՞ ք քաղաքակրթել։ — Այդ քաղաքակրթությունը ավելի փրկարար է։ Ավետարանից թերևս ազատություն կարող է ծագել, իսկ Կուրանից և այդ երկյուղը չկա։

Սոքա ամենքը, իբրև բոնի վարժապետ, քաղաքակրթություն են տարածում, և ոչ ոք չէ հարցնում աշակերտի կամքը, կամի՞ արդյոք ուսանել թե ոչ։ Սակայն չէ պիտո աչքից հեռացնել նոցա քաղաքակրթության տարբերությունը մեր հասկացած քաղաքակրթութենից։ Բանտերը են նոցա դպրոցները, պոլիցականք և ժանդարմը՝ դաստիարակները, շղթան՝ հրահանգիչ գիրքը, աքսորը՝ բարոյականությունը վերին աստիճանի կազդուրելու մարզարան, կախաղանը և գլխապարտության խայտառակ սյունը՝ «Դուոն ճշմարիտ որ տանի ի կեանս յաւիաենականս»...

Կեցցե՛ կատուն, որ յուր փորի համար մուկ է բռնում։

Երբ ինքյանք կաոավարությունքը տեսան այս, երբ նշմարեցին յուրյանց փաստի ոչնչությունը, եվրոպական հավասարակշիռը հանեցին մեջտեղ։ Եվ այսօր ամեն կառավարություն յուր կշռով կշռում է այս հավասարությունը։ Մարդկությունը, այո՛, ավելի չէ, քան թե ոչխարը, որ սպանդապետի դանակին և կշիռքին է հանձնված։ Մինչև այսօր ամեն