ընդհանուր մակերևույթին։ Եվ եթե մի ընկած հարուստի փոխանակ հարստանա մի աղքատ, հետևանքը առաջադիմություն չէ, քանզի դրականը բացասականին վերա, տալիս է զրո։ Այո` , բնության օրենքները կատարվում են ճիշտ մաթեմատիկական հաշվով, և մարդը, որպես անդամ բնության, և մարդկային կյանքը, որպես երևույթ բնության, ենթակա են այս օրենքին և այս հաշվին։ Կարող են ասել, որ եթե մարդը և նորա կյանքը դրվի ճիշտ մաթեմատիկական հաշվի տակ, մարդը կդառնա մի մեքենա և նորա կյանքը մի ձանձրալի ժամանակամիջոց։ Այն ժամանակ նա կկորուսանե այն բանաստեղծական (poetique) գույնը, առանց որի անապատ է մարդու կյանքը։ Մի՞թե, մեք. հակառակն ենք կարծում։ Բնության պարզության մեջ միայն կարող է փայլիլ մարդու բանաստեղծական գույնը, և ճիշտ մաթեմատիկական հաշիվը, տանելով մարդկային ընկերությունը դեպի համերաշխություն, կարող է ազատել նորան մեքենա դառնալուց։ Մարդը ստուգապես մեքենա է այն ժամանակ, երբ հաշիվ չկա, այսինքն գիտակցություն չկա։ Հույսը ուրիշ բան չէ, եթե ոչ ստույգ հաշվից բխելու հետևանք։ Քանի որ հույսը չէ հիմնվում ստույգ հաշվի վերա, հույս չէ, այլ անձնախաբեություն։ Առանց սերմ անելու հունձ չկա։ — Գուցե՞, լինի, շատ կարելի է որ լինի․ ի վերջո մեզ սիրելի է լինելը։ ֊Ա՞յս է հույսը։ Բայց մարդը, այս բոլորը քննելու ժամանակ, անշուշտ, պիտի լեղի խառնե յուր կյանքի մեջ, նորան սիրելի չէ այս, նա չէ քննում, նա թողնում է և առօրյա տեսածով ապրում է այսօր, վաղը ինչ կամի թող լինի։ Նորան ավելի թեթև է թվում վաղվա գալիքը, քան թե այսօրվա քննությունը, քանզի ապագան ծածկված է վարագուրով, որի վերա մարդը խոշոր տառերով գրել է հույu: Ապագան ծածկված է լոկ կարճատես աչքերի համար։ Ապագան ներկայի ժառանգն է, և եթե մարդը քննե ներկան, այն ժամանակ իսկույն կճեղքվի նորա առաջև ապագայի կարծեցյալ վարագույրը։ — Չէ' փոքրիշատե կարողության տեր մարդ, չէ', իմ պարոն, համաձայնիր, որ առանց հաշվի է քո հույսը, թե քո որդիքը նույնպես պիտի տիրանան այն կարողության, որին հաջողել է քեզ հասնել։ Դարձուր աչքդ դեպի այն օրերը, երբ դու մանուկ էիր, կենդանացուր քո հիշողության առջև այն շրջապատը, որի մեջ ապրեցար․ ի՞նչպես են, կա՞ն այն հարուստները, որ տեսել էիր։ Այնպես չէ՞, որ այն տասն քսան տռւնից, 96
Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/96
Այս էջը սրբագրված է