որ դու ճանաչում էիր, այսօր կան և տևում են միայն երկու տուն։ Հավատա՛ , որ այսօրվա մանուկը, երբ յուր կարգով հասնի քո հասակին, և քո պես աչքը հետ դարձնե դեպի յուր անցած ճանապարհը, պիտի տեսանե նո՛ւյնպիսի ավերակներ, նո՛ւյնպիսի նավաբեկության մնացորդը, որ այսօր երևում են քեզ։ Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երա՛զ է։ Այսօր երևում է նա, այո՛, բայց վաղը կցնդի, քանզի լոկ տեսաբանական խաբեություն է, կրկնում ենք վերստին:
Մեր մինչև այստեղ խոսածից երևում է, որ մեք, մարդուն համար, իբրև աոաջին խնդիր՝ առնում ենք տնտեսական խնդիրը և անվանում ենք նորան «մահու և կյանքի խնդիր»: Այս բավական է, որ մի տեսակ մարդիկ, որոնց բոլոր հասկացողությունը հիմնվում է երկվության վերա—dualisme, պարզմտությամբ կամ հավատարիմ մնալով յուրյանց երկճղի սկզբունքին, մեր քարոզությունը անվանեն նյութականություն, կամ, ո՛վ գիտե, դեռևս ինչ ություն:
Մեք չենք կարող նոցանից ամեն մինին պատասխան տալ• ո՛չ թև ասելիք չունինք, այլ, որովհետև, շատ ականջներ մարմաջում են և իր կան ճշմարտությունը, ո՛հ, շատ մերկ է։ Եվ ավելորդ է պատասխան տալ այնտեղ, ուր խոսում են հեղինակության անունով, որ մեք չենք ընդունում։ Մեք նորա առջև պիտի դնենք գործ, նա մեր առջև պիտի դնե հրաման։ Գործը ցույց տալով պիտի խոսինք համոզման անունով, նա, հրամանը մեջ բերելով, պիտի պահանջե հնազանդություն:
Հնազանդությո՛ւն... որի մեջ խորամանկությամբ դրված է բովանդակ ստրկության սերմը։ Ուրացի՛ր, ասում է նա, քո դատողությունը, քո բանականությունը, քո խելքը և հնազանդվի՛ր ինձ։ Դու մեքենա ես, և ես եմ քեզ շարժող զորությունը ։ Մեր բառարանի մեջ հնազանդություն խոսքը չկա, որովհետև հրամայական և հնազանդական առնչության մեջ ազատություն չկա։ Մեք համոզում գիտենք, որ հնազանդության պես կույր չէ, որ հրամանի պես չէ բռնաբարում քո հասկացողությունը, այլ աղբերանում է փաստերը և պատճառները գիտակցությամբ քննելուց։
Այո՛, մարդն է մեր կատարելությունը' ideal և նորա էական և իրական պետքերից ավելի, ուիշ բանի հետ վերաբերություն չունինք։ Էական և իրական պետքերի մեջ տեսնում ենք նորա կյանքը, կյանքի պայմանները։ Պայմանների մեջ տեսնում ենք տնտեսական խնդիրը, տեսնում ենք մարդկային համերաշխությունը, որ դավանում ենք աղբյուր, անկեղծ և հաշվատու բարոյականության և որի առջև միայն խոնարհեցնում ենք մեր ծունրը։