Այս էջը սրբագրված է

4. ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Խնդրէ արձակեալ ի Նախիջևանայ հայոց հասարակութենէ յաղագս մտանելոյ ի հոգևորական կոչումն, հայ Միքայէլ Ղաազարեան նալպանդովն, իսկ եթէ զի՞նչ է խնդիր իմ, այնմ զհետ գան յօդուածք։ Յանդիման կացուցեալ ընդ սմին զարձակման վկայագիրս, զոր տուեալ է ինձ Նախիջևանայ հայոց հասարակութիւն ի մասին մտանելոյ իմ ի հոգևորական կոչումն, վալերացուցեալ ստորագրութեամբ Նախիջևանայ քաղաքական գլխոյ, ամենահպատակութեամբ խնդրեմ ի սմին խնդրոյ արձակեալ նախիջևանայ հայոց հասարակութենէ։ Որպէսզի ընկալեալ զայս խնդիր իմ հրամայեալ լիցի յաղագս առաջի առնելոյ զվերոյիշեալ վկայագիրս, ուր հարկն է ի մասին ի բաց հանելոյ զիս ի թուոյ ցեխավոյից նախիջևանայ, առնել զպատկանեալ կարդա գրութիւն։ Ի 10 մայիսի 1848 ամի, խնդիրս այս պատկանի մատուցանել ի նախիջևանայ հայոց հոգևոր կառավարութեան, զխնդիրս զայս շարադրեցի, պարզագրեցի և ստորագրեցի։


Միքայել Ղազարեան Նալբանդով

Բնութիւն ունիմ ի Նախիջևան քաղաքի, ի հայրենական տան։

5. ՄԱՏԹԵՈՍ ՎԵՀԱՊԵՏՅԱՆԻՆ

ՆՈՐԻՆ ԲԱՐՁՈԻ ՍՐԲԱԶՆՈԻԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԱՏԹԷԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵԻ ԱՍՊԵՏԻ

Խոնարհագոյն խնդիր

Թեպէտ ես ի 10-էն մայիսի խնդրամատոյց լեալ էի ի հոգևոր կառավարութիւնն տեղոյս և յանդիման կացուցեալ զարձակման վկայագիրս զոր տուեալ էր ինձ Նախիջևանայ հայոց հասարակութիւնն յաղագս մտանելոյ ի հոգևորական կոչումն, որպէս և յիշեալ կառավար ութիունն առաջարկեալ էր զայնմանէ Ձերդ բարձու սրբազնութեան զոր նոյն օրինակ և Ձերդ բարձր սրբազնութիւն յայտնեալ էր լուսաւորչական հայոց

11