Այս էջը սրբագրված է

փառութեան տևառն Մատթէոսի աստուածարեալ կաթողիկոսի ամենայն Հայոց ՚ի 14-էն այօր հոկտեմբ. համարաւ 504, առ նորին պայծառափայլութիւնն գլխաւոր հրամանատարն կովկասեան բանակի և փոխարքայն Կովկասու առ տէր գեներալ֊ֆեյլդմարշալ, իշխան Ալեքսանդր Իվանովիչ Բարեատինսկին, ՚ի մասին հնդկա՛կան հրիտակացն։

Շնորհս գտեալ մատուցանել զթողթ վեհափառ հայրապետին ամենայն Հայոց, որպէս նա և զբնագիրն երեսփոխանական թղթոյ, նորին պայծառափայլութեան, պարտականութիւն ինձ համարիմ յայտ առնել Ձեզ, թէ նորին պայծառափայլութիւնն հրամայեաց տալ ինձ զվաւերական թարգմանութիւն երեսփո խանական թղթոյն, ստորագրեալ, ժապաւինեալ և կնքեալ ստորագրութեամբ և կնքով դիպլոմատիկական դիւանատան իլրոյ, այլև գրեալ առ մինիստրն արտաքին գործոց ’ի Ս. Պետերբուրգ, որպէս զի նա ընդ ձեռն Մինիստրին արտաքին գործոց Անգլիոյ իրազեկ արարեալ զպետութիւնն Անգլիոյ խնդրեսցէ հրամանագրել զայսմանէ կուսակալին Անգլիոյ ’ի Հնդկաստան։

Աւուրց, յետ իբր երկուց կամ երից ստանամ ես զբնագիր և զթարգմանութիւն երեսփոխանական թղթոյն և գիր տեառն փոխարքային առ մինիստրն արտաքին գործոց ուղղի ՚ի Ս. Պ. Բուրգ։

Ցետ աւարտելոյ գործողութեանցս, փութանակի մեկնեցայց ՚ի Թ՚իֆլիսոյ ժամանել ց8 նոյեմբերի ՚ի Փօթի, յորում աւուր շոգենաւն նաւելոց է ՚ի Տրապիզոն։

Ոչ զանց արարից հասուցանել առ Ձեզ զվաւերական պատճէն գրութեան տեառն փոխարքային, առ մինիստրն արտաքին գործոց, ՚ի տեղեկութիւն Ձեր։

Ընկալարուք, աղաչեմ, զանկեղծ հալաստիս իմոյ առ Ձեզ կատարեալ յարգութեան և մտերմութեան, որովք ցանկամ մնալ արգոյ հայրենակցիդ

խ. ծ. Միքայել Նալբանդեանց

երեսփոխան Նախիջևանայ, ’ի մասին Հնդկական հրիտակաց

Նորին յարգութեան

պ. քաղաքական գլխոյ

նոր Նախիջևան քաղաքի