Այս էջը սրբագրված է

Հնդկական հրիտակացն, և զգրելոյ վեհափառ Հայրապետին առ պայծառափայլ փոխարքայն Կովկասու, արդէն գրեալ ծանուցեալ եմ Ձեզ ’ի Թիֆլիսէ պաշտօնական գրութեամբ։

նորին պայծառափայլութիուն տէր փոխարքայն Կովկասու, ՚ի վերայ հիման գրութեան վեհափառ կաթողիկոսին առ ինքն, հրամայեաց դիպլոմատիկական դիվանատան իւրում թարգմանեալ զթուղթն երեսփոխանութեան ’ի լեզու ֆրանսիական հաստատել զայն գրով և արքունի կնքով։

Ցառաջներորդ աւուր նոյեմբերի նախընթաց ամի հաստատեցալ թուղթն այն պատշաճավոր և վավերական վկայաբանութեամբ և անցուցեալ եղև ’ի մատեան դիվանին համարալ 1302։

Նորին պայծառափայլութիունն, ’ի յարգանս միջնորդութեան վեհափառ հայրապետին, առանձին պաշտօնական գրութեամբ յառաջներորդէ ասացեալ նոյեմբերի համարալ 1303, գրեալ առ պ. նախարարն արտաքին գործոց, ’ի Պետերբուրգ, խնդրեաց 'ի նմանէ իրազէկ առնել զտէրութիունն Անգլիոյ զբովանդակութենէ գործոյն։

Ցետ եզերելոյ գործոցս ’ի տուունջեան, ընդ երեկս 'ի 1 նոյեմբ. մեկնեցայ 'ի Թֆլիզն դէպի Փօթի, և անտի, թէև բազմապատիկ նեղութեամբ, այլ աստուծով անվտանգ հասի 1ի Կոստանդնուպօլիս։

Անդէն ըստ պատշաճեալ կարգին ներկայացեալ առ պ. Բոյլվեր, դեսպանն Անգլիոյ, խնդրեցի տալ ինձ զթուղթ ծանօթարար յանուն Հընդկական կառավարութեան Անգլիոյ ՚ի Կալկաթայ։ Վսեմափայլ դեսպանն անհրաժեշտ վարկավ ելանել ինձ նախ և յառաջ ’ի Լոնդոն, և անդէն 'ի վերայ հիման դրութեան պ. նախարարին արտաքին գործոց առ տէրութիունն Անգլիոյ և ’ի վերայ հիման երեսփոխանական թղթոյն, միջնորդութեամբ պ. Բրուննովի դեսպանին Դուսսիոյ ’ի Լոնդոն, սկսանել զգործն, վստահ առնելով զիս եթէ ամենայն հանգամանք գործոյն ո'չ լիցին յայտնի կառավարութեանն Անգլիոյ, ելանելով ՝ի Հնդիկս չունիմ ինչ օգտիլ։

Այսպէս խորհուրդ տայր ինձ և ծայրագոյն կառավարութիունն Կովկասու, այսպէս բարվոք դատեցալ և դեսպանատունն Ռուսսիոյ ’ի Թուրքիա։

Ըստ այսմ և ես ’ի Կոստանդնուպօլսոյ ուղղեցի գընթացս յԱնգլիայ մտեալ ’ի ծով ՚ի 21 դեկտեմբ., յուսալով ելանել ’ի Մարսիլիա, այլ

121