Այս էջը սրբագրված է

վկայեալ զստուգութենէ ստորագրութեանցն) հիւպատոսն Անգլիոյ ’ի Ղրիմ։

Խորհուրդ թղթոյն հայի առ ի ձեռս բերել զհրիտակսն, զորոց ես ինքնին առաքիմ ’ի Հնդիկս։ Այլ թէ յանուն որո՞յ իցէ թուղթն այն և առ ո՛վ գտանի այժմ, զայդ չկարեմ գիտել, իսկ գոյութիւն թղթոյն՝ ոչ բնաւ առարկայ երկբայութեան։

Բաց ՚ի սմանէ, նոյն Թադթէոս եպիսկոպոսն, պաշտօնական գրութեամբ իւրով, առ Այվազովսքին, խնդրէ [1] առաքել առ ինքն զպաշտոնական թուղթ մի[2], ստորագրութեամբ իւրով և քանի մի անձանց ՚ի Նախիջևանայ, վկայաբանութեամբ հիւպատոսին Անգլիոյ, յորում և (պատուիրէ Թադթէոս եպիսկոպոսն), գրել, «թէ զալանդեալ կտակօք զհրիտակս ’ի Հնդկաստան, զամենայնն լիով ստացաք, զորմէ և տամք զայս թուղթ հաստատեալ մերով ձեոնագրով»։

Յետ այսորիկ, յաւելու յիշեալ եպիսկոպոսն, թէ «ինքն ունի յառսջագոյն ստանալ զհրիտակսն, յորոց ’ի ձեռս իցէ[3] և ապա զթուղթն զայն տալ»[4]։

Այսոքիկ ամենայն տեղեկութիւնք, աղբերացեալ և հասեալ առ իս ՚ի պաշտօնական անձանց, իրողութիւնք են և որպէս ասացին ինձ, պատճէնք ոմանց ’ի թղթոցս պարտին գտանիլ և ՚ի Սիւնհոգոսին սրբոյ էջմիածնի։

Որպէս լիակատար երեսփոխան ազգին Հայոց ’ի Նախիջևան, ըզխնդրոյ հնդկական հրիտակացն, տեսանելով զմիջամուխ լինել մասնաւոր անձանց ՚ի գործ, պաշտօնական արձանագրութեամբք, ապաստան արարեալ յիս միայն, բռնադատիմ բողոքել առաջի Ձեր և բովանդակ ազգին Հայոց ՚ի Նախիջևան և հրաւիրել զՁեզ ’ի գործ դնել զպատշաճեալ հնարս առ ’ի կարճել զներգործութիւնս ոյր ուրուք և իցէ և զառաջս առնուլ գրութեան թղթոյն խնդրելոյ ’ի Թադթէոս եպիսկոպոսէ, զի մի՛ շփոթեսցեն ընթացք գործոյն և անախորժութեանց յարիցին պատճառք։

Իսկ թէ ազգն կամ յարգութիւն Ձեր, որպէս անձն պաշտօնական, լռեսջիք և՚ի լռութենէ աստի աղբերասցի վնաս ինչ ազգին,

  1. առ Այվազովսքի[վարդապետն գրէ]
  2. [ինչ]
  3. [արժան] իցէ [զհրիտական]
  4. [զհրիտական տնօրինեալ համաձայն յանձնարարութեան Այվվազովսքւոյ]։