Այս էջը սրբագրված է

կանոն ներգործութեանց արանց, որք զանխուլ յազգէն, փոյթ ունին զսեպհականութեանց նորա, յայնժամ, Ձեզ և ազգին մնալ պատասխանատու կալ բարոյապէս առաջի ապագայիցն , իսկ իմ պաշտօն և առաքելութիւն լրանալ ամենայն պարծանօք։

Յուսամ, թէ զտնօրինութենէ ազգին յայսմ մասին տաջիք ինձ զպաշտօնական տեղեկութիւն։

Խնդրելով աներկմիտ լինել ի յար գան և իմ առ Ձեզ և առ ազգն, մնամ մեծապատիւ հայրենակցիդ

Համար 42

մեծարողապէս

Մ. Նալբանդեանց

59. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒՉԿՅԱՆԻՆ

12/24 Յունիսի 1861 ամի, ՝ի Կալկաթա.

Hotel gallais № 93

ԱՌ ԱՐԺԱՆԱՊԱՏԻԻ

ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱԻԱԳ ՔԱՀԱՆԱՅ ՍՈՒՐՈ ՆԱԶԱՐԷԹ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՀԱՅՈՑ ’Ի ԿԱԼԿԱԹԱ

Լիակատար երեսփոխան բովանդակ ազգին հայոց ՝ի Նոր Նախիջևան ՛ի մասին հնդկական ազգային հրիտակաց¹ հաստատեալ ՝ի կարոդութեան¹ ՝ի վեհափառ, կաթոլիկոսէ ամենայն հայոց ՝ի տէր Մատթէոսէ և ՝ի պետութեանցն Ռոասիոյ և Անգլիոյ:

՝Ի գործոց յանձն եղելոց ինձ² յազգէն Հայոց որ ՝ի Նոր Նախիջևան և ի վեհափառ կաթոլիկոսէ ամենայն Հայոց ՝ի տէր Մատթէոսէ, տեսանի, զի բաց ՝ի հանգոլցեալ Մասեհ Բաբաջանեանէ և ՝ի բարեպաշտ տիկնոջն հանգոլցելոյ ի Կատարինեայ Խոջամալեանց, երկոքին ազգայինք, որպիսիք

1 ազպային հրիտակաց, թողելոց ’ի Հնդիկս։

2 ի յանձն եղեալ ինձ գործոյի