Այս էջը սրբագրված է

իսկ զտեղեկութիւնս հասուցեալ սրբազանին՝ յաւելու, եթէ Սարգիսն Ծատուր Աղաւելեան[1], արարեալ զվերոգրեալն կտակ յամի 1808 և զկնի չորից ամաց, այն է, յամի 1812, վախճանեալ՝ թողնեալ է յօգուտ Նախիջևանայ և Գրիգորիապօլիս քաղաքաց[2] զերկերիւր և զյիսուն հազար ռուփիս (250,000)։

Երրորդ՝ թէ զգումարդ զայդ տնտեսեալ են երեք կտակակատարք նորա[3]—երկու անգլիացիք և մի հայազգի, արդէն յիշատակեալ Կիրակոսն Յարութիւնեան, թէ երկոքին անգլիացիք, ընդ փոյթ զրաւեալ ’ի կենաց, թողեալ են զողջոյն զկտակակատարութիւնն, որպէս և զդրամսն ՚ի խնամս Կիրակոսին Յարութիւնեան[4], որ և ըստ վկայութեան նամակագրին, բարւոք կառավարեալ ըստ խղճի մտաց, գուն գործելով աճեցուցանել ըստ ամենայն կարի և յամի 1824 վախճանեալ՝ թողեալ է զայն ամենայն որդւոյ իւրում Յարութիւնի Կիրակոսեան Յարութիւնեանց [5] և զսեպհական զիւր զկտակ, զորոյ զբովանդակութենէ լռէ նամակագիրն իսպառ։

Որովհետև առաւել քան զայսոսիկ չգիտեմք[6] ինչ, ’ի մասին հրիտակացս, որովհետև տեղեկութիւնքդ մթին, ծածկեալ ընդ փոշւով գրեա՛ թէ կէսդարեան ժամանակի չեն բաւական առ՝ի գտանել զհետս այնոցիկ հրիտակաց գուցէ և իսպառ անհետացելոց, ՚ի վնաս ազգին, և որովհետև յանձնարարութիւն ազգին, յանձնարարութիւն նորին վեհափառութեան տեառն Մատթէոսի սրբազնակատար կաթողիկոսի ամենայն Հայոց և զպատասխանատուութիւն իմ առաջի օրինացն Ռուսսիոյ, ըստ պաշտամանս, հարկ անժխտելի դնեն յիմ վերայ քաղել զմանրամասն ծանօթութիւնս[7] և զամենայն ՚ի վար արկանել զհնար առ ի գիւտ այնոցիկ հրիտակաց, յալս սակս[8], դիմեալ առ արժանապատուութիւն Ձեր, շնորհ ունիմ խոնարհաբար խնդրել, հաղորդ կացուցանել զիս տեղեկութեանց, վերաբերելոց առ այսոսիկ հրիտակս, եթէ ունիք ինչ քաղեալ ՚ի լրոյ,

  1. [յետ յամի 1812 վախճանեալ է]
  2. Գրիգորիապոլսի
  3. [հանգուցելոյն]
  4. [ապաստան]
  5. [զգումարն դրամոց թողելոց յԱղաւելեանէ, զկտակակատարութեան նորա զպաշտօն]
  6. [չունիմք]
  7. [վերաբերեալս առ այնոցիկ]
  8. [գրոթեամբս այսուիկ]