Այս էջը սրբագրված է

սին հնդկական հրիտակացն, ծանոյց թէ տունն և կրպակք հանգուցեալ Մասեհի Բաբաջանեան, հանդերձ արդեամբքն գումարելով ընդ այսքան ամս, գտանին 'ի կառավարութեան ընդհանրական Ադմինիստրացիօնին Կալկթայի. ուստի և խորհուրդ ետ, նախ քան ղամենայն, յանդիման լինիլ նախագահին այսօր կառավարութեան, այն է գլխաւոր ռեգիստրատորին և ադմինիստրատորին, որոյ ազգանունն է Հագ (Hagge) Յունիսի, յաւուր Համբարձման տօնի, ներկայացեալ առ պ․ Հագն ու ցուցեալ նմա զթուղթն երեսփոխանութեան, յայտնեցի զանձն իմ, որպէս և զպատճառ գալստեանս ’ի Կալկաթա։ Առ այս պատասխանի արար ինձ պ. Հագն, եթէ հարկ է սկսանել զգործն, ըստ կերպին օրինադրին յԱնգլիա, այսինքն ընդ ձեռն օրէնսգէտին, յորոյ ’ի ձեռս գտան և հաստատեալն կտակագիր հանգուցեալ Բաբաջանեանի։

Օրէնսգէտն այն որպէս և այլք նմանքն նմա, պատկանին գլխաւոր դատարանի տեղւոյս Կօրտ անուանելոյ և, ըստ օրինաց պետութեանն Անգլիոյ, ամենայն գործ սկսանի ընդ ձեռն նոցա և նոցա քննութեամբ և դատողութեամբ մտանէ յատեանն ՝ի լուր և ’ի վճռադատութիւն դատաւորաց։

Կտակն հանգուցեալ Մասեհ Բաբաջանեանի գտանիւր ՚ի ձեռս հայազգի օրէնսգիտի պ. Պօղոսի Բայլ, որ և կատարէ միշտ զամենայն զդատաստնական զգործս վերաբերեալս առ պ. Աբգարեանցն։ Ուստի պ. Աբգարեանցն արձակեալ ընդ իս զորդին իւր զպ. Սէթն Սկւգարեանց առ ՚ի վեր անդր ասացեալ օրէնսգէտն, յանձն արար որդւոյ իւրում.

132