Այս էջը սրբագրված է

յամիսն հասանէ մինչ ցերկու հարիւր քսան և հինգ ռուփիս (225), ուրեմն 2,700 ռուփի ՚ի տարւոջ, այն է 270 լիբրէ ստերլինգ։ ’Ի զգումար է աստի, ինքն Ադմինիստրատորն տասանորդ առնու առ հարիւրն հինգ, նույնպէս վճարէ ’ի գանձարանն տէրութեան զգետնահարկ (поземельная повинность) թե ո՛րչափ ինչ իցէ հարկդ այդ ցարդ ոչինչ գիտեմ։ Ուստի ամ ըստ ամէ, ՝ի բաց հանել ՝ի տարեկան եկամտից զհարկն տէրութեան և զվարկ Ադմինիստրատորին, մնացեալն կառավարի ընդ տեսչութեամբ Ադմինիստրացիօնին, յանդադար աճման։

Մի ինչ միայն կարի զարմացուցանէ զիս, այն է լինել արդեանց ոչ աւելի քան զ270 լիբրէս ՝ի տարւոջ, զորմէ ՝ի հարկէ խօսեցայց յատենի Կօրտին, եթէ այդպէս իցէ ստուգիվ։ Քանզի, ՝ի գործոցն ինձ, առի Ձէնջ յանձն եղելոց տեսանի, թէ տէր Յովսէփ Ստեփանեան քահանայն Կալկաթայի հայ եկեղեցւոյ, յամի 1825, ’ի 10-երորդ թուականէ Ապրիլի, նամակաւ իւրով առ սրբազնակատար Եփրեմ կաթողիկոսն գրէ, թէ, հանեալ ’ի Կօրտեն ՚ի թիւս այլոց թղթոց և զպատճէն հաշուոց, տարեկան ելից և մտից շինուածոցն ’ի վերոյ յիշելոց, տեսանէ զի ամսականն արգիւնք, ’ի նոցանէ, հասանէ ց215 ռուփիս։ Ընդ այնմ գրութեան, քահանայս այս առաքէ և զհաշիւսն, զորոյ զօրինակն գտանեմ ’ի գործն։ Յայսմանէ ակն յայտնի երևթ, թէ ամսական 10 ռուփի միայն յաւելեալ է յարգիւնոն, համարեա Գի քառասուն ամաց հետէ. մինչ ամենայն ինչ կրկնապատիկ արժէ այժմ, քան զոր արժէր ոչ զամս քառասուն, այլ իբրև զտասն յառաջ քան զայս։

Այսոքիկ ամենայն պարզեսցին և մանրակրկիտ քննութեամբ մազեսցին յատենի Կօրտին, յետ տալոյ Ադմինիստրատորին զհաշիւսն։ Այս ամենայն տեղեկութիւնք վերաբերին առ մի տուն և առ կրպակս