Ըստ ասելոյ պ. Աբգարեանց և այլոց ՚ի մերազնէից, գումարն դրամոց հասանէ այժմ մինչ ց21,000 ռուփիս։ Գումարդ այդ տոմսակ է, չգիտեմ ո՛ր ընկերութեան (АКЦИЯ), որ այժմ ՚ի պատճառս անյաջողութեան նորա, բանկն կամ սեղանաւորք գնեն և ընդունին զտոմսակն, ’ի բաց զեղջեալ[1] զքսան առ հարիւրն (ДИСКОНТ)[2]։
Տիկինն պ․ Յովհանջանի չէր աստ ՚ի գալս,և երիւք աւուրբք յառաջ քան զայս եկեալ ’ի Կալկաթա բնակի ’ի տան իւրում[3]։ Այսօր ուղղեցԻ առ նա զգիր մի օրինակ զայս։
«Մեծարու Տի՛կին,
Ներքոյ սաորագրեալս, ցանկալով այց ելանել և խօսիլ ընդ ձեզ, ի մասին հրիտակին թողելոյ ’ի հանգուցեալ բարեպաշտ տիկնոջ, ՚ի Կատարինեայ Խօջամալեանց, յօգուտ բարեկարգութեանց Նոր Նախիջևան քաղաքի (որ մերձ յամրոցն Ազովու), խոնարհաբար խնդրէ ՚ի Զէնջ նշանակել առ այս զժամադրութիւն, երբ և ուր պատշաճ թուեսցի Զերոյին յարգութեան։
Սպասելով տնօրէնութեան ձերում, այլ և խնդրելով ընդունիլ զյարգութիւն իւր առ Ձեզ,
Մեծարու Տիկին,
Մնայ նովին յարգանօք
լիակատար երեսփոխան ազգին հայոց ’ի Նոր Նախիջևան, ’ի մասին հրնդկական հրիտակացն, հաստատեալ ՚ի կարողութեան ՚ի վեհափառ կաթողիկոսէ ամենայն Հայոց ՚ի <տէր Մատ>[4] թէոսէ և ’ի պետութեանցն Ռուսսիոյ և Անգլիոյ, կանդիդատ Սանկտպետերբուրգեան Կայսերական համալսարանի, Միքայէլ Նալբանդեանց։ ’ի 12/24 Յունիսի, 1861 ամի, Կալկաթա։ Hotel gallais»։
- ↑ հանեալ
- ↑ (զեղչ дискоит)
- ↑ տիկինն հանգուցեալ Յովհանջանի գտանի ՚ի մերձակայս Կալկաթայի և յալուրս յայսոսիկ ունի գալ այսր, ’ի գալ նորա ունիմ յայտնել նմա և ցուցեալ զթուղթն երեսփոխանոլթեան (որ ի ժամուս չէ ’ի ձեռին իմում, այլ յԱգմինիստրացիօնի), խնդրել և [և ստանալ] զժառանգութիւնն և յացուցանել զգումարն ՚ի Նախիջևան (եթէ ստացայց), և ի կորուսանել զքսան առ հարիւրն, անշուշտ տացէ ինձ թանկն կամ սեզանաւորն զհաշիւ (счет), թէ այս ինչ գումարի տոմսակ, այսինչ ընկերութեան այսքան գնոյ գնեցի և այլն։
- ↑ պատռված