Այս էջը սրբագրված է

Թատմորից գնացինք Ցեյլոն կղզին, ուր երբեմն ճիզվիտները գնացել էին, երբ այս գժոխային կարգը նոր էր հիմնվում։ Ցեյլոնից Մագրաս, իսկ Մադրասից Կալկաթա։

Գործերս բավական լավ են գնում, բայց դեռ ավարտվելու աստղը ծագած չէ հորիզոնում. երևում է թե ամիս և կես կամ երկու ամիս դեռևս կմնամ այստեղ։ Բայց վերադարձիս ո՞ր ճանապարհով կդառնամ Ռուսիա Պոլսի՞ վերայով թե Լոնդընի՞, այդ կախված է գործիս ընթացքից։

Առայժմ այստեղի ծայրագույն դատարանի մեջ (Սուպրիմ կորտ) երեք դատ ունիմ։ Քո մարգարեությունը միշտ կատարվում է, թե ես պրոցեսից ազատվելու չեմ, բայց վերջը հաջող է և Նախիջևանի մեջ մի հոյակապ դպրոց տեսանելու հույսը քաջալերում է ինձ և զորացնում է իմ ֆիզիկական թուլությունը' պատճառված դժոխային ջերմությունից։ Ռ<ոմյրի› ջերմաչափը պատուհանիս վերա ցույց է տալիս միշտ 48. ցնծա:

Խնդրեմ ինձնից նամակ ստացածդ մարդու չասես, ըստ որում այլոց չեմ գրած, կվիրավորվին, հույս ունիմ որ իմ դեպի քեզ այս բարեկամոլթյունը առիթ չշինես ուրիշների հետ անախորժ դրության մեջ մտանելու։

Արդյոք ի՞նչ ես անում այժմ, ի՞նչ վիճակի մեջ ես. մի չար հոgի ականջիս կարծես թե ասում է, որ հուսահատ ւքիճակի մեջ լինիս. համբերիր, եղբայր, եթե ստույգ է այս խավար գուշակությունը, համբերիր մինչև իմ գալը, անշուշտ մի գործ կգտնենք, քանի ընկեր <Հենք^> միասին մի կտոր հաց խաղաղությամբ վայելելու համար: Ամենևին ձեռնհաս չեմ ((ՀյուսիսափայլիJ) համար աշխատելու. եղանակը, դատաստանական զբաղմունքը, պանդխտության դժնդակ ծանրությունը խլում են ինձնից իմ վերջին հնարները։ Բայց դու աշխատիր գեթ մի հատ ազատամիտ բան թարգմանելու: Ինչ և իցե այդ օրագիրը մեր թախըմի օռգանն է. հույս ունիմ, որ շուտով կկատարես խնդիրքս։ Նազարյանցը կսրբագրե այն չնչին թերությունքը, որ պիտի լինին քո դրվածքում։ Ես հաջողությամբ կդառնամ, եթե ծովը ևս հաջողե:

Մնաս բարյավ, ցքաղցր տեսություն։

Միշտ քո

Մ. Նալթանդյանց